Ռուսաստանը սկսել է Թուրքիային ապրանքներ մատակարարել օկուպացված Աբխազիայի տարածքով։ Այս մասին տեղեկությունը հաստատել է դե ֆակտո հանրապետության պետական մաքսային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալիաս Լաբախուան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Ըստ Լաբախուայի՝ 2023 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա համեմատ, աճել է բեռնաշրջանառությունը, ինչը կապված է մի շարք գործոնների հետ, այդ թվում՝ առաքումների ծավալների աճի հետ։
«Վերջերս մեզ մոտ հասավ մի գնացք՝ 62 կոնտեյներով։ Դա Ռուսաստանի Դաշնությունից Թուրքիա բեռնափոխադրում էր։ Սա առաջին դեպքը չէ, այլ տարանցումներ էլ են եղել, սակայն ավելի փոքր խմբաքանակներով: Գնացքը Ռուսաստանի Դաշնություն մեկ այլ բեռով կվերադառնա։
Աբխազիայի և Ռուսաստանի իշխանությունների միջև առկա համաձայնագրի համաձայն՝ կողմերը պետք է ապահովեն բեռների անխափան տարանցումը իրենց տարածքով։ Մաքսային հարկը բարձր չէ, բայց մեր տարածքում նմանատիպ ընթացակարգերի փաստը շատ բանի մասին է խոսում՝ այսօր մի առաքում, վաղը՝ մեկ այլ, և այսպես, ինչպես ասում են՝«կոպեկ, կոպեկ» կհավաքվի մեր պետության բյուջեն» - ասել է Լաբախուան։
Մարտի 30-ին «Աբխազական երկաթուղիները» տեղեկություն է տարածել, որ մարտի 23-ին «Սոխումի» երկաթուղային կայարան է մտել կոնտեյներային գնացք, ինչը «առաջին անգամ է տեղի ունեցել Աբխազական երկաթուղու պատմության մեջ»։ 62 կոնտեյներանոց գնացքում եղել է 2 700 տոննա բեռ։
«Պետության ղեկավար Ասլան Բժանիան մեզ զգալի աջակցություն է ցուցաբերել։ Առաջին գնացքի մեկնելուց առաջ նա կապ է հաստատել «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովի հետ և օգնել է մեզ լուծել այս նախագծի իրականացման հետ կապված բարդ հարցերը», - ասել է «Աբխազական երկաթուղիների» ներկայացուցիչ Օքտայ Խազիրիշը:
«Աբխազական երկաթուղիների» հրապարակած լուսանկարի համաձայն՝ տարանցիկ փոխադրումն իրականացվել է SMARTLOG միջազգային տրանսպորտային և լոգիստիկ ընկերության կոնտեյներային գնացքով։ Ընկերությունն աշխատում է հետևյալ երթուղիներով՝ Չինաստան - Ղազախստան/Թուրքիա – Չինաստան, Ռուսաստան - Կենտրոնական Ասիա – Ռուսաստան, Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի, Հյուսիս – Հարավ, Չինաստան - Եվրոպա – Չինաստան, Չինաստան - Ուզբեկստան – Չինաստան:
Վրաստանի իշխանությունները չեն մեկնաբանել օկուպացված Աբխազիայի տարածքով բեռնափոխադրումները։
