ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը «կեղծ» և «անհեթեթ» է անվանել ռուսական արտաքին հետախուզության տարածած տեղեկատվությունը, թե իբր ԱՄՆ-ը Վրաստանում իշխանափոխություն է ծրագրում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 4 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Դա լրիվ կեղծ է։ Կարծում եմ՝ միանգամայն պարզ է, որ սա լրիվ սուտ է։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը հանդես է գալիս Վրաստանում և աշխարհի այլ երկրներում ԱՄՆ-ի ներգրավվածության վերաբերյալ նմանատիպ մեղադրանքներով, որոնք լիովին կեղծ են և անհեթեթ։ Ես մատնանշում եմ այն զավեշտը, որ երկիրը՝ Ռուսաստանը, որն անօրինական կերպով օկուպացրել է Վրաստանի 20%-ը, այս անհեթեթ մեղադրանքներն է ներկայացնում մեկ այլ երկրի հասցեին»,- ասել է Միլլերը։
Նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է փոխել իշխանությունը Վրաստանում և արդեն իսկ «Վրացական երազանքին» վարկաբեկելու արշավ է մշակել։ Ռուսական հետախուզության տվյալներով՝ «ամերիկացի կուրատորները» Վրաստանի ընդդիմադիր ուժերին «հրաման են տվել» սկսել բողոքի ակցիաներ պլանավորել, որոնք պետք է համընկնեն ընտրությունների հետ։
«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է գլխավոր դերը խաղա հակապետական տրամադրությունների բորբոքման գործում։ Զուրաբիշվիլիի միջոցով Վաշինգտոնը մտադիր է նախապատրաստել ընտրողներին ընդդիմության կողմից «Վրացական երազանքին» ինչ-որ քաղաքական անակնկալի համար, որը, ի վերջո, կարող է դառնալ հերթական գունավոր հեղափոխությունը»,- ասվում է հետախուզության հայտարարության մեջ, որը հուլիսին 9-ին հրապարակել են ռուսական քարոզչական լրատվամիջոցները։
Վրաստանի կառավարության ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս հայտարարությունները։
Միաժամանակ, խորհրդարանում «Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Զարքուան ասել է, որ «որոշ ազդեցիկ խմբեր, որոնք այդ թվում ազդեցություն ունեն դեսպանների վրա, փորձում են հեղափոխություն կազմակերպել ընտրությունների ժամանակ»։
