Ռուսաստանը վերջին շրջանում ամենախոշոր հարձակումն է իրականացրել Ուկրաինայի վրա։ Մարտի 22-ի գիշերը ողջ երկրում ավիահարվածի մասին ահազանգ է հայտարարվել։ Ռուսաստանի թիրախները եղել են տարբեր տարածաշրջանների կարևոր էներգետիկ ենթակառուցվածքները՝ հիդրոէլեկտրակայանները և ջերմային կայանները, ինչպես նաև հիմնական ենթակայանները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Ինքնաթիռների, Իսկանդերների, «Կինժալների» և X-101 թևավոր հրթիռների կիրառմամբ հարվածներ են հասցվել Խարկովի, Վիննիցայի, Սումիի, Լվովի, Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի շրջաններում։
«Ուկրէներգո» պետական ընկերության ղեկավար Վլադիմիր Կուդրիցկիի գնահատմամբ՝ Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա իրականացվել է ամենամեծ հարձակումը, որը բնութագրվել է համակցված զենքի կիրառմամբ։
«Շատ շրջաններում տուժել են էներգետիկ օբյեկտները, հատկապես, ցավոք, Խարկով քաղաքում, որտեղ վնասի մասշտաբներն ավելի մեծ են, քան այլուր»,- ասել է Կուդրիցկին։
Հարձակում է տեղի ունեցել նաև Դնեպրի հիդրոէլեկտրակայանի վրա, որը Ուկրաինայի ամենամեծ հիդրոէլեկտրակայանն է։ Կայանում հրդեհ է բռնկվել, սակայն իրավիճակը վերահսկելի է։ Վլադիմիր Կուդրիցկիի խոսքով՝ ամբարտակի ճեղքման վտանգ չկա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ անցած գիշեր հարձակմանը մասնակցել են ավելի քան 60 «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր և 90 տարբեր տեսակի հրթիռներ։ Զելենսկին հիշեցրել է միջազգային գործընկերներին, որ, ի տարբերություն Ուկրաինայի օգնության, ռուսական հրթիռները ուշացումներ չունեն։
«Կարևոր է հասկանալ ուշացման և հետաձգված որոշումների արժեքը։ «Պատրիոտ» համակարգերը պետք է պաշտպանեն Խարկովն ու Զապորոժիեն։ ՀՕՊ-ն անհրաժեշտ է մարդկանց, ենթակառուցվածքների, տների և ամբարտակների պաշտպանության համար: Գործընկերները հստակ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ: Նրանք իսկապես կարող են աջակցել: Անհրաժեշտ է ընդունել այդ որոշումները»,- ասել է Զելենսկին։
Ռուսաստանի հարձակումը հանգեցրել է նաև զոհերի։ Առկա տեղեկության համաձայն՝ Զապորոժիեում առնվազն 3 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել, 3-ը համարվում է անհետ կորած։
