Մայիսի 1-ից Ռուսաստանը սկսել է կանոնավոր ուղևորատար չվերթներ իրականացնել դեպի իր կողմից օկուպացված Աբխազիա։ Վնուկովո օդանավակայանից Մոսկվա-Սոխումի առաջին չվերթը կատարել է UVT aero ավիաընկերությունը, որը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Եվրամիության կողմից ենթարկվել է պատժամիջոցների։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 4 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Bombardier CRJ-200 ինքնաթիռը, որը կարող է տեղավորել 50 ուղևոր, շաբաթը մեկ անգամ թռիչքներ կիրականացնի Մոսկվայից դեպի Սոխումի։ Չվերթը կմեկնարկի Մոսկվայի ժամանակով ժամը 14:30-ին, իսկ ինքնաթիռը Սոխումիից Վնուկովո օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 23:00-ին։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ Սոխումի չվերթներ կիրականացվեն Նիժնի Նովգորոդից, Ուֆայից և, հնարավոր է, Կազանից։
Սոխումիի օդանավակայանը, որը գտնվում է Սոխումիից 18 կիլոմետր հեռավորության վրա՝ Բաբուշարա գյուղում, փակ է 1993 թվականից։ Դրա վերականգնման մասին Ռուսաստանի և օկուպացված Աբխազիայի դե ֆակտո կառավարությունների միջև, այսպես կոչված, համաձայնագիր է ստորագրվել 2023 թվականին։ Օդանավակայանը 49 տարով հանձնվել է ռուսներին։
Սոխումիի օդանավակայանը չունի Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կոդը։
«Մեր դիրքորոշումը միանշանակ է և բազմիցս հայտարարվել է։ Վրաստանը դատապարտում է օդանավակայանի շահագործումը՝ միջազգային նորմերի խախտմամբ, և սա ոչ միայն մեր դիրքորոշումն է, այն նաև աջակցում է ICAO-ն։ Սա Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունն է։ Մենք ICAO-ի հետ մշտական երկխոսություն և սերտ համագործակցություն ունենք, և սա հակասում է ICAO-ի սկզբունքներին և օկուպացիայի օրենքին։ Նախարարությունը միշտ էլ ունեցել է հստակ դիրքորոշում այս հարցում, դա միշտ բացահայտորեն դատապարտվել է մեր կողմից, և մենք կպահպանենք այս դիրքորոշումը», - ասել է «Վրացական երազանքի» կառավարության փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին։
Եվրամիությունը դատապարտել է Ռուսաստանի Դաշնության միակողմանի որոշումը՝ վերսկսելու դեպի օկուպացված Սոխումի կանոնավոր կոմերցիոն ուղևորատար չվերթները։
«Այս գործողությունը, որը կատարվել է առանց Վրաստանի իշխանությունների համաձայնության և Սոխումիի օդանավակայանի համար անհրաժեշտ միջազգային ավիացիոն կոդի բացակայության պայմաններում, Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված ևս մեկ քայլ է։
Եվրամիությունը վերահաստատում է իր ամուր աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում», - ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Անուար Էլ Աննունը։
