Վրաստանի խորհրդարանում մարտի 10-ին՝ ժամը 12:00-ին լիագումար նիստ կանցկացվի։ Ռուսթավելիի պողոտայում բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո խորհրդարանական մեծամասնությունը երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդնի և կմերժի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Լիագումար նիստից 15 րոպե առաջ՝ ժամը 11:45-ին, նշանակված է բյուրոյի նիստը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 4 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
- 5 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 6 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Խորհրդարանի շենքի մոտ այսօր նույնպես հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ։ Ցուցարարների հիմնական պահանջները հնչեցրել է նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան. խորհրդարանում անհապաղ լիագումար նիստ անցկացնել, որտեղ պաշտոնապես կմերժվի ռուսական օրենքը, և ազատ արձակել ցույցերի ընթացքում բոլոր ձերբակալվածներին։
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունն այսօր իշխող կուսակցությանը կոչ է արել պաշտոնապես մերժել օրենքի նախագիծը և դադարեցնել այս կարգի օրենսդրությունը, որն անհամատեղելի է վրացական և եվրոպական արժեքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հետ։
Մարտի 9-ի առավոտյան խորհրդարանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ ընթացիկ շաբաթվա լիագումար նիստերը չեղարկվել են, քանի որ մարտի 7-8-ին՝ հանրահավաքի մասնակիցների մի մասի անկարգությունների հետևանքով, վնաս է հասցվել խորհրդարանի շենքին և ենթակառուցվածքներին։
Մարտի 7-8-ին խորհրդարանի մոտ ընդդեմ ռուսական օրենքի ընդունման բազմահազարանոց բողոքի ցույցեր է անցկացվել, որոնք ցրվել են ՆԳՆ-ի կողմից հատուկ ջոկատայինների միջոցով։ Կառավարությունը խաղաղ ցուցարարների դեմ զանգվածաբար արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլ միջոցներ է կիրառել։ Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ֆիզիկական բռնություն են գործադրել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։ Մարտի 8-ի գիշերը բողոքի ակցիայի մասնակիցներին անխնա ցրելուց հետո ցուցարարները դիմակայել են հատուկ ջոկատայիններին և քարեր նետել նրանց մեքենաների ուղղությամբ։ Խորհրդարանի հարակից փողոցներում վնասվել և այրվել են ոստիկանական մեքենաներ, ջարդվել են խորհրդարանի շենքի ապակիները։ Ներքին գործերի նախարարությունը երկու օրում բերման է ենթարկել ցույցերի 134 մասնակցի։
Մարտի 9-ին «Վրացական երազանքը» որոշել էր ետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Ինչպես հայտնել է խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն, խորհրդարանի նախագահն արդեն իր նամակն է ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ օրինագծերի ետ կանչման վերաբերյալ։ Նրա խոսքով, օրենքի նախագիծը կներկայացվի խորհրդարանի հաջորդ նիստին, և «ոչ ոք չի կարող ետ կանգնել» այս քաղաքական որոշումից։ Ինչ վերաբերում է երկրորդ օրինագծին, ապա, ինչպես ասում է Մդինարաձեն, այն արդեն ետ է կանչվել։
Խորհրդարանական մեծամասնությունը մարտի 7-ին 78 պատգամավորի աջակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։
