Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվող «Վրացական լեգեոնը» կտրականապես հերքում և ռուսական քարոզչություն է համարում այն տեղեկությունը, թե լեգեոնի մարտիկները պատրաստվում են վերադառնալ Վրաստան և մասնակցել ընթացիկ բողոքի ակցիաներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Վերջերս ռուսական քարոզչությունը սկսել է կեղծ հայտարարություններ տարածել, թե Վրացական լեգեոնը պատրաստվում է վերադառնալ Վրաստան և մասնակցել բողոքի ցույցերին։ Մենք կտրականապես հերքում ենք այս անհիմն մեղադրանքները։
Թեև մենք լիովին աջակցում ենք վրաց ժողովրդի արդարացի վրդովմունքին Վրաստանի կառավարության որոշման առնչությամբ՝ դադարեցնելու ԵՄ անդամակցության առաջընթացը, մեր պայքարը մնում է այստեղ՝ Ուկրաինայում, որտեղ մեր ընդհանուր թշնամին է:
«Վրացական լեգեոնը» 2014 թվականից անդրդվելի է Ուկրաինայի նկատմամբ իր հանձնառության մեջ և կշարունակի դիմակայել ռուսական ագրեսիային։ Ուկրաինայի հաղթանակի նկատմամբ մեր հանձնառությունն անսասան է, և մենք կմնանք առաջնագծում, քանի դեռ այդ նպատակը չի իրականացվել»,- ասված է Վրացական լեգեոնի պաշտոնական հայտարարության մեջ։
Նոյեմբերի 28-ին Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չի մտցնի անդամակցության բանակցություններ սկսելու հարցը և կհրաժարվի ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։ Որոշմանը հաջորդել են բողոքի ցույցեր Թբիլիսիում և շրջաններում։
Ոստիկանության ուժերը բողոքի ակցիայի բոլոր հինգ գիշերներն էլ ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով ցրել են ցուցարարներին Ռուսթավելիի պողոտայում։ Հավանաբար, օգտագործվել են նաև ռետինե փամփուշտներ։ Քրեական և վարչական կարգով կալանավորվել է մոտ 250 մարդ, որոնցից ոմանք հատուկ ջոկատայիններին մեղադրվում են իրենց ծեծի ենթարկելու մեջ։
Բողոքի ցույցը ճնշելու պատճառով մերձբալթյան երկրները՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան վիզային պատժամիջոցներ են սահմանել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահի և ՆԳՆ 10 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
