Ռուս հեռուստահաղորդավար և լրագրող Լեոնիդ Պարֆիոնովը իր վավերագրական շոուն, որը 2019 թվականից YouTube-ում է հրապարակվում, Թբիլիսիում, Կոստավա փողոցում գտնվող ստուդիայում կնկարահանի։ Այս մասին տեղեկությունը տարածել է ինքը՝ լրագրողը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 8 ցուցարարների գործը. ձերբակալվածները դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման
«Թբիլիսին խոսում և ցույց է տալիս»,- ասում է Պարֆիոնովը Twitter սոցիալական ցանցում դեկտեմբերի 6-ին հրապարակված տեսանյութում՝ նշելով, որ Թբիլիսիի ստուդիայում շոուի դեկորացիան վերականգնվել է ամենայն ճշգրտությամբ։
Շոուն, որը Լեոնիդ Պարֆիոնովը պատրաստելու է Վրաստանում, կոչվում է «ՆՄԴՆԻ»։ Լրագրողը խոսելու է անցած տարիների քաղաքական, մշակութային, տեխնոլոգիական և այլ կարևոր իրադարձությունների մասին։ Նմանատիպ ֆորմատի հաղորդում նա վարել է 1993-2003 թվականներին, երբ աշխատում էր «ՆՏՎ» հեռուստաընկերությունում։
Լեոնիդ Պարֆիոնովը «ՄՆԴՆԻ»-ի վերջին շարքը YouTube-ում, որտեղ նա ունի ավելի քան մեկ միլիոն բաժանորդ, հրապարակվել է ութ ամիս առաջ՝ մարտի 28-ին և խոսքը 1930 թվականի մասին է։ Երեկ Twitter-ում տարածված տեսանյութի համաձայն՝ Վրաստանում պատրաստված սերիաներից մեկը լինելու է 1932 թվականի մասին: Միաժամանակ լրագրողն ասում է, որ 2022 թվականի մասին շարք պատրաստելն անխուսափելի է լինելու:
Փետրվարի 24-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, Պարֆիոնովը դեմ է արտահայտվում պատերազմին։ «Սա սարսափելի ավարտ չէ։ Սա սարսափ է առանց վերջի»,- գրել է նա Twitter-ում պատերազմի սկսվելու օրը։
