Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ խորը հիասթափություն հայտնելով ԵՄ մակարդակով ներքին քննարկումների խեղաթյուրման կապակցությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետը, կառավարության վարչակազմում դեկտեմբերի 17-ին կայացած ճեպազրույցում, շնորհակալություն է հայտնել ԵՄ հինգ երկրներին՝ Հունգարիային, Սլովակիային, Իտալիային, Իսպանիային և Ռումինիային, ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդում «վրաց ժողովրդին աջակցող դիրքորոշման» և պատժամիջոցներին դեմ լինելու համար։
«Մենք խորապես հիասթափված ենք ԵՄ մակարդակով ներքին քննարկումները խեղաթյուրելու պատճառով: Մենք օգտագործում ենք այս հնարավորությունը՝ վերահաստատելու մեր խիստ մտահոգությունը ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների վերաբերյալ կառավարության որոշման և Վրաստանի օրինական բողոքի բռնի ճնշումների վերաբերյալ», - ասվում է Ռումինիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X հարթակում։
Դեկտեմբերի 16-ին Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը քննարկել է Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները և համաձայնության է եկել դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման անհրաժեշտության շուրջ։ Եվրահանձնաժողովն այս առաջարկը կներկայացնի այս տարի։
Խորհուրդը նաև քննարկել է անհատական պատժամիջոցների կիրառումը, սակայն, ինչպես ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, այս հարցում պետք է համաձայնության գան բոլոր 27 երկրները։
Արտաքին գործերի խորհրդի նիստից հետո Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ սլովակ պաշտոնական գործընկերոջ հետ վետո է դրել Վրաստանի ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների պատժամիջոցների ենթարկելու որոշման վրա։
