«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության մամուլի ազատության վարկանիշում Վրաստանի դիրքերը վատթարացել են 26 տեղով և 180 երկրների շարքում այն տեղափոխվել է 103-րդ հորիզոնական։ 2024 թվականի դրությամբ Վրաստանում լրատվամիջոցների իրավիճակը գնահատվում է «բարդ»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 3 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
Զեկույցի համաձայն՝ ԶԼՄ-ների գրաքննությունը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, մասնավորապես՝ Բելառուսում, Վրաստանում, Ղրղզստանում և Ադրբեջանում, ուժեղացվել է՝ արդյունավետ կերպով ընդօրինակելով ռուսական ռեպրեսիվ մեթոդները:
«Զգալի անկում ապրած երկրների թվում է Վրաստանը (103-րդ), որը նահանջել է 26 տեղով։ Իշխող կուսակցությունը շարունակում է բևեռացնել հասարակությունը, ձգտում է իրեն միավորել Մոսկվայի հետ և իրականացնում է քաղաքականություն, որն ավելի ու ավելի թշնամական է մամուլի ազատության դեմ»,- ասվում է կազմակերպության զեկույցում։ 2023 թվականին Վրաստանը մամուլի ազատության ինդեքսով 77-րդ տեղում էր։
Վրաստանում իրավիճակը վատթարանում է նաև անվտանգության ցուցիչով, որը գնահատում է տեղեկատվություն նույնականացնելու, հավաքելու և տարածելու հնարավորությունը՝ առանց ֆիզիկական, հոգեբանական կամ մասնագիտական վնաս պատճառելու անհարկի ռիսկի: Զեկույցի համաձայն, Վրաստանում անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների համար մթնոլորտը մնում է թշնամական՝ լրագրողների վրա բանավոր և ֆիզիկական հարձակումների աճով, անկախ լրատվամիջոցներին մարգինալացնելու և ազատ խոսքի տարածքը նեղացնելու օրենքներ ընդունելու փորձերով:
Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա Ադրբեջանը զբաղեցնում է 164-րդ տեղը, Ռուսաստանը՝ 162-րդ, Թուրքիան՝ 158-րդ, Հայաստանը՝ 43-րդ։ Ադրբեջանի դեպքում նկատվում է բոլոր ցուցանիշների վատթարացում, ինչը, կազմակերպության կարծիքով, նախագահական ընտրություններից առաջ ԶԼՄ-ների ստուգայցերի արդյունքն է։
Մամուլի ազատության վարկանիշում Չինաստանը զբաղեցնում է 172-րդ տեղը, որը, կազմակերպության տվյալներով, «աշխարհի ամենամեծ բանտն է լրագրողների համար»։ «Նրա ռեժիմը բռնաճնշումների արշավ է մղում լրագրության և տեղեկատվության իրավունքի դեմ ամբողջ աշխարհում»,- նշում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը։
Վարկանիշում լավագույն արդյունքներն ունեն եվրոպական երկրները։ Առաջին հնգյակում են Նորվեգիան, Դանիան, Շվեդիան, Նիդերլանդները և Ֆինլանդիան։
