Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում։ Այսօրվա քվեարկության ժամանակ Մեցոլան նորընտիր պատգամավորներից ստացել է 562 ձայն, իսկ նրա մրցակից Իրեն Մոնտերոն՝ 61 ձայն։ Քվեարկությանը մասնակցել է 720 հոգանոց խորհրդարանի 623 պատգամավոր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ռոբերտա Մեցոլան առաջիկա երկուսուկես տարիներին կզբաղեցնի Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնը։
«Ձեր աջակցությամբ ես շարունակելու եմ անխոնջ աշխատել մարդկանց համախմբելու համար։ Սա պետք է լինի մի տուն, որը չպետք է վախենա առաջնորդությունից և փոփոխություններից: Այն պետք է լինի ուժեղ խորհրդարան՝ ուժեղ միության մեջ։ Մենք չպետք է ընդունենք, որ մեր՝ որպես խորհրդարանականների դերը կրճատվում է»,- քվեարկությունից առաջ ասել է Մեցոլան։
45-ամյա մալթացի քաղաքական գործիչ Ռոբերտա Մեցոլան, ով Եվրոպական խորհրդարանում առաջին անգամ ընտրվել է 2013 թվականին, Եվրախորհրդարանի առաջատար քաղաքական խմբի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ է։ 2022 թվականի հունվարին նա 20 տարվա մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց Եվրոպական խորհրդարանի ղեկավարի պաշտոնը։
