Վրացի վավերագրող Սալոմե Ջաշին արժանացել է Բեռլինի արվեստի մրցանակի՝ «Կինո և մեդիաարվեստ» անվանակարգում։ Մրցանակը շնորհվում է ամեն տարի Բեռլինի Սենատի անունից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Բեռլինում՝ այս տարվա մարտի 18-ին։ Մրցանակը Սալոմե Ջաշին և մյուս հինգ անվանակարգերի հաղթողներին կհանձնեն Բեռլինի Սենատի մշակույթի դեպարտամենտի քարտուղար Սառա Վեդլ-Վիլսոնը և Գեղարվեստի ակադեմիայի նախագահ Ժանին Մերապֆելը։
Սալոմե Ջաշիի «Մոթվինիերեբա» վավերագրական ֆիլմը, որը թողարկվել է 2021 թվականին և վերաբերում է հսկա ծառերի տեղափոխմանը Բիձինա Իվանիշվիլիի դենդրոլոգիական այգի, բազմիցս դարձել է վրացական իշխանությունների քննադատության առարկան։ 2023 թվականին «Վրացական երազանքի» այն ժամանակվա նախագահ և երկրի ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս ֆիլմն «ամոթալի» է որակել և քննադատել Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնին՝ այն ֆինանսավորելու համար։ Ավելի վաղ՝ 2022 թվականի ապրիլին, վրացական կինոակադեմիայի որոշմամբ Թբիլիսիում չեղարկվել էին ֆիլմի ցուցադրությունները։ Ռեժիսորի խոսքով՝ սրա պատճառը ֆիլմի բովանդակությունն էր։
Սալոմե Ջաշին նաև նկարահանել է «Տենդից հետո» (2023), «Մայրամուտի գրավչությունը» (2016), «Բախմարո» (2011), «Առաջնորդը միշտ իրավացի է» (2010) և «Լուռը» (2009) վավերագրական ֆիլմերը։ Նա Վրաստանի վավերագրական կինոյի «Դոկա» ասոցիացիայի նախագահն է և Վրաստանի կինոյի ինստիտուտի կինեմատոգրաֆիստների խորհրդի անդամ։
