Ռուսաստանի արտաքին հետախուզությունը հայտնում է, որ ԱՄՆ-ը «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Վրաստանում։ «Սպիտակ տունը չափազանց դժգոհ է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Վրաստանում ստեղծված իրավիճակից»,- գրում են ռուսական պետական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Իլիայի պետական համալսարանին ավտորիզացիա է տրվել մեկ տարի հետո մոնիտորինգի պայմանով
- 2 Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց մեր բարեկամներին, որպեսզի կանգնի Մոսկվայի կողքին․ Զուրաբիշվիլի
- 3 «Մենք ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք». Իվանիշվիլին՝ 2008 թվականի պատերազմի մասին
- 4 Հոկտեմբերին վրաց ժողովուրդը հնարավորություն կունենա հեռացնել խաբեբաներին․ սենատոր Ռիշ
- 5 ԱՄՆ-ը Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթ է մշակել․ «Ամերիկայի Ձայն»
- 6 Ես պատրաստ եմ ստանձնել մեծ պատասխանատվություն, ներառյալ երկրորդ ժամկետով. Զուրաբիշվիլի
«Վրացական արևմտամետ ոչ կառավարական կազմակերպությունները մեծ թվով կամավորներ են հավաքում, որպեսզի ուշադիր հետևեն քվեարկության ընթացքին։ Նրանց հանձնարարված է բացահայտել և արձանագրել «անվիճելի փաստերը»։ «Թբիլիսյան մայդանում» նախատեսվում է հայտարարել ընտրակեղծիքների ապացույցները, ընտրությունների արդյունքները չճանաչելը և իշխանափոխության պահանջը»,- ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պնդմամբ՝ բողոքի ակցիան ուժով ճնշելու համար իրավապահ մարմինների նկատմամբ սադրանք տեղի կունենա։
Գերատեսչության տվյալներով՝ «միաժամանակ ամերիկացիները նախապես աշխատում են «անխնա» քաղաքական ու տնտեսական արձագանքի տարբերակների վրա՝ կառավարության կողմից «քաղաքացիների» նկատմամբ «չափից դուրս» ուժի կիրառման համար։
Ռուսական հատուկ ծառայությունը պնդում է, որ իշխող «Վրացական երազանքը» ուժ կունենա հոկտեմբերի 26-ի ընտրություններում բնակչության համոզիչ աջակցությունը ստանալու համար, քանի որ չնայած ամերիկացիների ջանքերին, վրացական ընդդիմությունը պառակտված է, և ստեղծվել են ոչ ամուր կոալիցիաներ:
Այն, ինչից վախենում են ամերիկացիները, կբացի իշխող կուսակցության ձեռքերը՝ շարունակելու ինքնիշխան կուրսը և հրաժարվելու կատարել Վրաստանի ազգային շահերի դեմ ուղղված Արևմուտքի պահանջները»,- հայտարարում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը՝ հավելելով, որ Վաշինգտոնում նման սցենարն անընդունելի են համարում, հետևաբար, «ամերիկացիները պատրաստվում են ընտրություններին նախորդող շաբաթների ընթացքում զանգվածաբար մեծացնել ճնշումը վրացական իշխանությունների վրա՝ «Վրացական երազանքի» ընտրական դիրքերը հնարավորինս թուլացնելու համար»։
«Հասարակական կազմակերպությունները դուրս եկան, ասացին, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, հեղափոխություն էին կազմակերպում։ Դրա ինչի՞ն է պետք ռուսական հետախուզության կամ հատուկ ծառայության հայտարարությանը»,- այսպես է արձագանքել «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ռուսական արտաքին հետախուզության հայտարարությանը։
Կալաձեն ևս մեկ անգամ խոսել է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի անհրաժեշտության մասին։
««Թափանցիկության օրենքը» կարևոր է, որպեսզի հասարակությունը լիարժեք տեղեկատվություն ունենա, թե ով է ծրագրում հեղափոխությունը Վրաստանում, ով է պայքարում եկեղեցու դեմ, ով է ֆինանսավորում հեղափոխական սցենարը և այլն»,- նշել է Կալաձեն։
Այս տարվա մայիսին, չնայած հասարակության բողոքներին և միջազգային աննախադեպ արձագանքներին, իշխանությունը, այնուամենայնիվ, ընդունեց ռուսական օրենքը, որի նպատակն է վերացնել և սահմանափակել անկախ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գործունեությունը երկրում։ Ռուսական օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկվել է նախագահի, ընդդիմադիր պատգամավորների, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կողմից։ Դատական նիստը նշանակված է օգոստոսի 29-ին, 30-ին և 31-ին։ Հայցվորները պահանջում են մինչև գործով վերջնական որոշման կայացումը դադարեցնել օրենքի գործարկումը, որի քրեական մասը պետք է ուժի մեջ մտնի սեպտեմբերի 2-ից։
«Վրացական երազանքը» իշխանության գալուց ի վեր խոսում է Վրաստանում հնարավոր հեղափոխությունների, բռնի միջոցներով իշխանությունը տապալելու և «90-ականների քաղաքացիական կոնֆլիկտի նման իրադարձություններ հրահրելու» մասին և անընդհատ հանրությանը վախեցնում է անկարգություններով ու արյունահեղությամբ։ Ոչ մի գործ, որի վերաբերյալ Պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել, չի հետաքննվել մինչև վերջ։ Մեկ ամիս առաջ նույնպես Պետանվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Վրաստանում ծրագրվում է Բիձինա Իվանիշվիլիի սպանությունը։ Մինչ այդ, այս տեղեկությունը տարածել էին իշխանական քարոզչական ալիքները։ Օգոստոսին կայացած «Վրացական երազանքի» նախընտրական հանդիպումների ժամանակ Իվանիշվիլին, ի տարբերություն կուսակցության մյուս առաջնորդների, կանգնում է առանձին ամբիոնի մոտ և պաշտպանվում է զրահակայուն ապակիներով։