Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ազգամիջյան հարաբերությունների խորհրդի կազմում ընդգրկել է վրացական սփյուռքի ղեկավար Դավիթ Ցեցխլաձեին։ Ռուսական պետական լրատվամիջոցի տեղեկություններով, մինչ այժմ խորհրդի կազմում վրացական սփյուռքի ներկայացուցիչ ներառված չէր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Դավիթ Ցեցխլաձեն «Ռուսաստանում դաշնային վրացական ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպության նախագահն է։ Նա կողմ է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ երկխոսության մեկնարկին և այդ կապակցությամբ դիմել է երկու երկրների կառավարություններին։
«Պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը բացասաբար է անդրադառնում ամեն ինչի վրա, այն զարգացման հնարավորություն չի տալիս ոչ տնտեսական, ոչ սոցիալական, ոչ հումանիտար, ոչ էլ հոգևոր առումով»,- ասում է Ցեցխլաձեն։ Նա կարծում է, որ երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը բավարար չէ։
Ցեցխլաձեն նաև սատարում է Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայում։ Օգոստոսին, երբ Ուկրաինայի զինված ուժերը հարձակում սկսեցին Կուրսկի շրջանում, նա խնդրել է գործողությանը մասնակցող վրացի մարտիկներին վայր դնել զենքերը և ասել, որ պատրաստ է կանգնել ռուսների վրա արձակած գնդակների առաջ։
«Հարյուր հազարավոր վրացիներ ապրում են Ռուսաստանի Դաշնությունում և աշխատում են երկրի առօրյայի բոլոր ոլորտներում։ Ռուսաստանի վրացիները բոլոր այլ ազգերի հետ միասին ավելի լավ ապագա են ստեղծում իրենց երեխաների համար խաղաղության և բարեկամության մեջ: Կուրսկի շրջանում վրացի վարձկանների հայտնվելն ուղղված է յուրաքանչյուրիս դեմ։ Ես կոչ եմ անում Ուկրաինայի զինված ուժերի շարքերում գտնվող բոլոր վրացիներին վայր դնել զենքերը և վերադառնալ իրենց ընտանիքներին։ Սա ձեր պատերազմը չէ, և դուք Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչը չեք, որը ծածանում է Վրաստանի դրոշը Ուկրաինայի զինված ուժերի շարքերում։
«Ես անձամբ կգամ Կուրսկ և կկանգնեմ այն փամփուշտնրի առաջ, որոնք արձակվում են ռուսների վրա»,- ասել է Ցեցխլաձեն։
Ազգամիջյան հարաբերությունների խորհուրդը Ռուսաստանի նախագահին կից խորհրդակցական մարմին է, որը քննարկում է Ռուսաստանի պետական ազգային քաղաքականության իրականացման հետ կապված հարցեր։ Ի թիվս այլ գործառույթների, խորհուրդը նախապատրաստում է առաջարկներ՝ նախագահին ներկայացնելու համար՝ որոշելու ազգային քաղաքականության առաջնահերթությունները:
Ազգամիջյան հարաբերությունների խորհուրդը ստեղծվել է 2012 թվականին Վլադիմիր Պուտինի հրամանի հիման վրա, որի նախագահը հենց Պուտինն է։
