Ներքին գործերի նախարարության, դատախազության և ֆինանսների նախարարության աշխատակիցները Փոթիի նավահանգստում առգրավել են շուրջ 80 կիլոգրամ հերոին։ Մեծ քանակությամբ թմրամիջոց երկիր ապօրինի ներկրելու մեղադրանքով ձերբակալվել է Իրանի քաղաքացի, 1961 թվականին ծնված Բ.Թ.-ն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Ինչպես հայտնել է Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության պետ Թեյմուրազ Կուպատաձեն, մեղադրյալը վարել է բեռնատար մեքենա։ Բեռնատարի խուզարկության ժամանակ կցասայլի ետևի երկու դռների՝ հատուկ կազմակերպված թաքստոցում հայտնաբերվել է մինչև 80 կիլոգրամանոց հերոինի 315 կապոց։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, մտադիր է եղել Իրանից Հայաստանի և Վրաստանի տարածքով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց տեղափոխել Եվրոպա, որը փորձել է իրականացնել Վրաստանի ծովային նավահանգիստներից մեկով, ինչի ժամանակ ձերբակալվել է»,- ասել է Թեյմուրազ Կուպատաձեն։
Գործը քննվում է Վրաստան մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ներկրման և ձեռք բերման-պահման հոդվածներով։ Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնում է, որ անցած ամիս բելգիացի և հոլանդացի գործընկերների հետ համատեղ ոստիկանական միջոցառման շրջանակներում, նրանց կողմից տրամադրած տվյալների հիման վրա, Բելգիայի Թագավորության Անտվերպեն նավահանգստում, երկու փուլով առգրավվել է աննախադեպ քանակությամբ՝ 1 տոննա 660 կիլոգրամ հերոին։
