Պետությունն ամբողջությամբ կֆինանսավորի մինչև 18 տարեկան ուռուցքաբանական ախտորոշում ունեցող պացիենտների դիագնոստիկան ու բուժումը։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Խոսքը Թուրքիայի, Իսրայելի և Իսպանիայի կլինիկաներում բուժման և դիագնոստիկայի մասին է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ ամեն տարի մոտ 300 երեխա է նման բուժման կարիք ունենում։
«Ծնողները հնարավորություն կունենան ընտրել, թե որ կլինիկայում են ցանկանում բուժել իրենց երեխային։ Կարևոր է, որ նրանք Իսպանիայում պրոտոնային թերապիայի հնարավորություն կունենան, որը նույնպես ամբողջությամբ կֆինանսավորվի։ Թուրքիայի և Իսպանիայի դեպքում առաջարկվող պայմանները ներառում են երեխայի և մեկ ուղեկցորդի կացարանը, իսկ Իսրայելում՝ ոչ»,- նշել է Ազարաշվիլին։
Բուժման ֆինանսավորման տարեկան բյուջեն կազմում է 30 մլն լարի։
«Մնացել են տեխնիկական մանրամասները։ Կարծում եմ՝ հաջորդ ամսից բուժումը հնարավոր կլինի»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։
Առողջապահության նախարարի խոսքով՝ սա ժամանակավոր միջոցառում է, որը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանում մանկական ուռուցքաբանական բաժանմունքը ամբողջությամբ չի գործի։
Ծրագիրն իրականացվելու է կառավարության կողմից ստեղծված «Վրաստանի համերաշխության հիմնադրամի» կողմից։
