Այսօր՝ փետրվարի 29-ին, ավարտվում է չվող թռչունների որսի շրջանը։ Բնապահպանական վերահսկողության վարչությունը քաղաքացիներին զգուշացնում է, որ մարտի 1-ից օգոստոսի 1-ը կարգելվի չվող թռչունների որսը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Ապօրինի որսորդությունը կանխելու նպատակով Բնապահպանական վերահսկողության վարչությունը հսկողություն կիրականացնի 24-ժամյա ռեժիմով։ Օրենքը խախտող անձի նկատմամբ կկիրառվեն համապատասխան տուգանքներ։
«Որոշ դեպքերում ձեռք բերված առարկաները, որսորդական զենքերը կառգրավվեն։ Ինչպես նաև, ըստ օրենքի, անձը կարող է զրկվել որսորդական հրազեն կրելու իրավունքից։ Թռչունների ապօրինի որսի դեպքում տուգանքին գումարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի չափը։ Եթե ձեռք բերված որսը վնաս է հասցրել շրջակա միջավայրին, ապա կքննարկվի անձի նկատմամբ քրեական պատասխանատվության հարցը»,- հայտնում են Բնապահպանական վերահսկողության վարչությունից։
Անցած սեզոնի ընթացքում օգոստոսի 19-ից փետրվարի 28-ը գրանցվել է ապօրինի որսորդության և որսորդության կանոնների խախտման 685 դեպք։
Բնապահպանական վերահսկողության վարչությունը քաղաքացիներին կոչ է անում օրենքի խախտման հայտնաբերման դեպքում զանգահարել Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության թեժ գծին՝ 153 (առանց ինդեքսի, զանգն անվճար է, անանունությունը պաշտպանված է)։
