Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ փետրվարի 28-ին և մարտի 1-2-ի գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում՝ Արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում մինչև -5, -10 աստիճան, Արևելյան Վրաստանի նախալեռնային շրջաններում մինչև -7, -12, երկրի լեռնային շրջաններում մինչև -13, -18, բարձրլեռնային գոտում մինչև -18, -23 աստիճան:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Արևմտյան Վրաստանի ճանապարհներին պահպանվում են բարդ օդերևութաբանական պայմաններ՝ ճանապարհների մերկասառույց, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում և ձնահյուսի վտանգ երկրի բարձր լեռնային գոտում։
Առատ ձյան, վատ տեսանելիության, բքի, տեղ-տեղ մերկասառույցի և ճանապարհների որոշ հատվածներում ձնահյուսի վտանգի պատճառով հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը:
Կոլխեթիի հարթավայրում օդի ջերմաստիճանի անկումը գիշերը մինչև -5, -10 աստիճան կարող է վնաս պատճառել ցիտրուսային մշակաբույսերին (ռիսկի բարձր մակարդակ)»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Արդեն մեկ շաբաթ է, ինչ արևմտյան Վրաստանում ձյուն է տեղում։ Ձյան առատ տեղումները խնդիրներ են առաջացրել Գուրիայում, Աջարիայում, Իմերեթիում, Սամեգրելոյում, որտեղ ձյան ծածկը հասնում է երկու մետրի։ Բազմաթիվ գյուղեր արգելափակված են, իսկ ներքին ճանապարհները շարունակում են մնալ անանցանելի։
Բնակչության զգալի հատվածը մի քանի օր է՝ հոսանքազրկված է, մի մասն էլ մնացել է առանց բնական գազի ու ջրի։
Ձյունը ավերել ու վնասել է տասնյակ տներ։ Աղետը Գուրիայում մարդկային կյանք է խլել։ Օզուրգեթիի մունիցիպալիտետի Կոնչկատի գյուղում մոտ 60 տարեկան տղամարդը փորձել է օգնել իր հարևանին տան տանիքը մաքրել, երբ տանիքը փլուզվել է և բետոնե սալիկն ընկել է նրա վրա։
Փետրվարի 25-ից «Վրացական երազանքի» կառավարության որոշմամբ բանակը ներգրավվել է աղետից տուժածներին օգնելու գործընթացում։ Ավելի վաղ կամավորներ էին կազմակերպվել մարդկանց օգնելու համար՝ սնունդ և դեղորայք հասցնելով ձյան մեջ մնացած ընտանիքներին։
«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն՝ փետրվարի 27-ի դրությամբ Գուրիայում էլեկտրաէներգիա դեռևս չի մատակարարվում մոտ 10 հազար բաժանորդի։ Նրա խոսքով, նույն մարզի բնակավայրերը կապող ճանապարհների ավելի քան 70 տոկոսը մաքրվել է։
