Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 3-ից մինչև 2024 թվականի հունվարի 5-ը վարչական մարմիններում աշխատողների համար ոչ աշխատանքային օրեր են սահմանվել։ Այս որոշման համաձայն՝ պետական կառույցների արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 30-ից և կշարունակվեն մինչև հունվարի 7-ը ներառյալ։
Որոշմամբ վարչական մարմինը սահմանում է իր իրավասության ներքո/համակարգում ընդգրկված այն ծառայություններին/աշխատողներին, որոնց նկատմամբ սույն որոշումը չի տարածվելու, եթե նրանց գործառույթների կատարումը և պետական լիազորությունների իրականացումը հրատապ անհրաժեշտություն է հասարակության բնականոն գործունեության համար։
Որոշումը չի տարածվում Վրաստանի Ազգային բանկի վերահսկողության տակ գտնվող անձանց առջև կատարվող ֆինանսական պարտավորությունների, ինչպես նաև «Պետական գնումների մասին» Վրաստանի օրենքով նախատեսված պետական գնումների հետ կապված գործունեության վրա։
