Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանն այսօր՝ հունիսի 26-ին, կայցելի Վրաստան։ Ըստ ԵՄ դեսպանատան՝ սա կլինի համատեղ այց, որին կմասնակցեն ԱՄՆ Պետդեպարտամենտի Պատժամիջոցները համակարգող գրասենյակի ղեկավար, դեսպան Ջիմ Օ՛Բրայենը և Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի տնտեսության, գիտության և զարգացման գրասենյակի գլխավոր տնօրենը՝ Կումար Իյերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Դեյվիդ Օ'Սալիվանը Վրաստանի իշխանությունների հետ կքննարկի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ պատժամիջոցները և դրանց արդյունավետ իրականացումը։ Այցի նպատակն է բացել ուղիղ կապի ալիք և երկխոսություն հաստատել՝ հիմնված ապագա համագործակցության վրա»,- ասված է ԵՄ ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։
Երկօրյա այցի շրջանակներում Դեյվիդ Օ'Սալիվանը կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի, Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նատիա Թուրնավայի և գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ։ Նախատեսված են նաև հանդիպումներ բիզնեսի ներկայացուցիչների հետ։
Եվրամիության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի իշխանությունները համագործակցելու մեծ պատրաստակամություն են հայտնել հատուկ ներկայացուցչի այցի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող հարցերի շուրջ, և հույս կա, որ սերտ համագործակցությունը կշարունակվի։
Այս թեմայով՝
ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում միանալ ավիացիայի ոլորտում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին
