«Գիրչիի» առաջնորդ և խորհրդարանի անդամ Իագո Խվիչիան կուսակցության գրասենյակում ֆիզիկական բռնության է ենթարկվել։ Այս մասին նա ինքն է ասել հիվանդանոցից դուրս գալուց հետո։ Վնասվել է պատգամավորի քիթը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
«Այս ամենը «Վրացական երազանքի» և պատրիարքարանի կեղտոտ քարոզչության արդյունքն է։ Գրասենյակ եկավ մի մարդ, ում եղբորը ժամանակին «Բիբլիական ազատության» օգնությամբ ազատել ենք բանակից։ Հետո այս եղբայրը գնացել է Ամերիկա։ Հիմա մյուս եղբայրը, հայր Շալվայի և իր ընկերների քարոզչության պատճառով, որոշել է, որ մենք իր եղբորը կիսել ենք սատանայի հետ և եկել է գրասենյակ՝ հարց լուծելու։ Նա վիրավորում էր աշխատակիցներին, ես էլ միջամտել եմ, որի ժամանակ ձեռքով հարվածել է ինձ»,- լրագրողներին ասել է Խվիչիան։
Պատգամավորն ասում է, որ չի պատրաստվում համագործակցել հետաքննության հետ և հարձակվողի մասին ինքն է «հոգ տանելու»։
«Քանի որ մենք չենք վստահում դատարանին, ես գիտեմ, որ այս գործն ի վերջո կհասնի դատարան, և ես չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկին դատի Մուրուսիձեի դատարանը իմ բողոքի պատճառով»,- ասել է Խվիչիան։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 124-րդ հոդվածով, որը վերաբերում է առողջությանը անզգուշությամբ ոչ ծանր կամ ծանր վնասվածք հասցնելուն։ Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
2017 թվականին «Գիրչի» կուսակցությունը հիմնել է «Վրաստանի քրիստոնեական, ավետարանական, բողոքական եկեղեցի - Բիբլիական ազատություն» կրոնական կազմակերպությունը, որն օգնում է 18-ից 27 տարեկան երիտասարդներին ազատվել մեկ տարվա պարտադիր զինվորական ծառայությունից։ Այդ նպատակով կազմակերպությունը ժամկետային զինծառայողներին տալիս է քահանայի վկայական, իսկ գործող օրենսդրությունը ցանկացած դավանանքի քահանաներին ազատում է զինվորական ծառայությունից: Տասնյակ հազարավոր երիտասարդներ օգտվել են «Բիբլիական ազատության» վկայականից, որն արժե 50 լարի։ 2025 թվականից ուժի մեջ կմտնի Վրաստանի պաշտպանության նոր օրենսգիրքը, և քահանաները կպարտավորվեն այլընտրանքային ծառայություն կատարել։
