Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Վրաստանում հիմնել են 21 326 ընկերություն, ինչը 3 անգամ գերազանցում է նախորդ 27 տարիների ցուցանիշը։ Այս մասին տեղեկություն է տարածում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը» (TI)։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Հասարակական կազմակերպության տվյալներով՝ 1995 թվականից մինչև 2022 թվականի փետրվարը Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում հիմնել են ընդհանուր առմամբ 7 788 ընկերություն, իսկ 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում սկսված պատերազմից հետո ամսական միջինը 1 300 ընկերություն են գրանցել։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» 2022 թվականին գրում էր Ռուսաստանից Վրաստանի տնտեսական կախվածության աճի մասին։ Վրացական գինու արտահանումն ավանդաբար առանձնանում է ռուսական շուկայից իր մեծ կախվածությամբ։ 2022 թվականին Ռուսաստան գինու արտահանումն աճել է 23%-ով և կազմել 161 մլն ԱՄՆ դոլար։ Ռուսական շուկային բաժին է ընկել վրացական գինու արտահանման 64%-ը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է եղել 2013 թվականից ի վեր, երբ վրացական գինին վերադարձել է ռուսական շուկա։
2022 թվականին Ռուսաստանից ներմուծումն աճել է 79%-ով և կազմել 1․8 մլրդ ԱՄՆ դոլար։ Ռուսաստանից ներմուծման տեսակարար կշիռը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 13․1%, որն ամենաբարձրն է վերջին 16 տարվա ընթացքում։ Պատերազմի սկսվելուց հետո ամենաշատը ավելացել է Ռուսաստանից նավթամթերքի (վառելիքի) ներմուծումը և ներմուծման մեջ դրա տեսակարար կշիռը կազմել է 51%։ Պարենային ապրանքների ներմուծումն աճել է 45%-ով։
Անցյալ տարի Վրաստանի կախվածությունը ռուսական ցորենից ու ալյուրից կրկին բարձր է եղել։ 2022 թվականին ռուսական ցորենի և ցորենի ալյուրի մասնաբաժինը Վրաստանի ցորենի և ցորենի ալյուրի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 97%։
2022 թվականին զգալիորեն արագացել է Ռուսաստանից այցելուների ժամանման աճը՝ ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանից Վրաստան է ժամանել է 1․1 միլիոն այցելու։ Վրաստան այցելողների ընդհանուր թվի մեջ ռուսաստանցի այցելուների տեսակարար կշիռը կազմել է 20%:
Անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիները վրացական բանկերում բացել են ավելի քան 60 հազար հաշիվ, իսկ նրանց ընթացիկ հաշիվներում և ավանդներում տեղաբաշխված գումարը 2021 թվականի համեմատ աճել է գրեթե 4 անգամ և հասել 2․8 միլիարդ լարիի։ Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումներն աճել են 5 անգամ և կազմել 2․1 մլրդ ԱՄՆ դոլար։
Մոտ մեկ տարվա ընթացքում՝ 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 26-ը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Վրաստանում գնել են ընդհանուր 474 649 քմ հողատարածք։ Ռուսաստանի քաղաքացիների սեփականությունում գրանցված առանց շենքերի և շինությունների հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 265 049 քմ, իսկ շենքերով և շինություններով հողատարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 209 600 քմ։ Ռուսաստանի քաղաքացիներին պատկանող հաշվառված բնակելի բնակարանների ընդհանուր մակերեսը կազմում է 424 449․823 քմ։
