«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Ալեքսանդր Էլիսաշվիլին գտնվում է Դուշեթիի մեկուսարանում։ Նրան ձերբակալել են «Վրացական երազանքի» անդամ Ալի Բաբաևին հետապնդելու մեղադրանքով, նրան սպառնում է երեք տարվա ազատազրկում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Ըստ ՆԳՆ-ի՝ հետաքննությունը պարզել է, որ Էլիսաշվիլին Թբիլիսիի Կոստավա փողոցի դեղատներից մեկի դիմաց հարձակվել է «Վրացական երազանքի» անդամ, 1954 թվականին ծնված Ալի Բաբաևի վրա և կուսակցական հայացքների պատճառով ֆիզիկական բռնության է ենթարկել նրան։
Փաստաբանի խոսքով՝ Ալեքսանդր Էլիսաշվիլին կարծում է, որ անմեղ է և ասում է, որ չի ճանաչել Ալի Բաբաևին։
«Դա սադրանք էր նրա կողմից, հայհոյել է, իսկ Ալեկո Էլիսաշվիլին նրան տեղին պատասխան է տվել։ Մենք ունենք համապատասխան ապացույցներ, որտեղ երևում է, որ Ալի Բաբաևը երկաթ է վերցնում և գնում հարվածելու Ալեկո Էլիսաշվիլիին։ Նա արձագանքել է, պաշտպանվել։ Չնայած սրան՝ մեղադրանքը ներկայացվել է ոչ թե Ալի Բաբաևին, այլ Ալեկո Էլիսաշվիլիին»,- «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է փաստաբան Գիորգի Ռեխվիաշվիլին։
Էլիսաշվիլին ձերբակալվել է երեկ, երբ ընդդիմադիր առաջնորդների հանդիպումից հետո դուրս էր գալիս «Քորթիարդ Մարիոթ» հյուրանոցից։ Փաստաբանի խոսքով՝ դեմքին հարվածի հետքեր կան, ունի մեջքի և կողոսկրերի ցավեր։
«Պահանջում ենք նրան տեղափոխել բուժհաստատություն»,- ասել է փաստաբանը։
Դեկտեմբերի 2-ի գիշերը Ալի Բաբաևը հայտնվել է կառավարական քարոզչական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում և հայտարարել, որ Ալեքսանդր Էլիսաշվիլին բանավոր և ֆիզիկական բռնության է ենթարկել իրեն։ «Իմեդի»-ի հաղորդավարները նրան ներկայացրել են որպես «Վրաստանում ադրբեջանցիների ազգային կոնգրեսի» նախագահ։
«Մի քանի անգամ դիպավ ինձ, վերջում ընկա, գիտակցությունս կորցրեցի, շտապօգնություն կանչեցի ու հիմա հիվանդանոցում եմ, իմ վրա հետազոտություններ են անում։ Ալեկո Էլիսաշվիլիին վաղուց եմ ճանաչում։ Մենք կոնֆլիկտ չենք ունեցել։ Սոցցանցում միայն մեկ անգամ եմ գրել, որ այն, ինչ նա արել է, երբ հանձնաժողովի նիստում հանկարծակի հարվածել է պարոն Մամուկա Մդինարաձեին, ոչ տղամարդկային արարք է։ Խնդրում եմ, որ նա անմիջապես պատժվի»,- ասել է Բաբաևը «Իմեդի»-ի եթերում։
Դեկտեմբերի 4-ին «Իմեդին» հրապարակել է նաև տեսագրություններ, որտեղ երևում է Բաբաևի և Էլիսաշվիլիի կոնֆլիկտը։
