ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հազվադեպ երկկողմ ձևաչափով, որը տեղի կունենա Թուրքիայում հունիսի 20-ին, Փաշինյանը հույս ունի կարգավորել Թուրքիայի հետ բարդ հարաբերությունները և վերաբացել ընդհանուր ցամաքային սահմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ «պատմական» այցը առաջին դեպքն է, երբ Փաշինյանը կմասնակցի նման մակարդակի հանդիպումների Թուրքիայում։ Նա ասել է, որ հանդիպումը մասամբ կվերաբերի Ադրբեջանի հետ նոր բախման ռիսկի վերացմանը։
Կարող են քննարկվել նաև Իրան-Իսրայել հակամարտությունը և երկու երկրներին սահմանակից Իրանից օտարերկրյա քաղաքացիների տարհանումը։
Փաշինյանը փորձում է կարգավորել հարաբերությունները Անկարայի և Բաքվի հետ։ Այս տարվա սկզբին նա ասել էր, որ Հայաստանը այլևս չի ձգտի, որպեսզի Անատոլիայի հայ բնակչության ոչնչացումը միջազգայնորեն ճանաչվի որպես ցեղասպանություն։
Հայաստանը նաև ցանկանում է վերաբացել Թուրքիայի հետ սահմանը և այդ պատճառով անցյալ տարի վերականգնել է անցակետը։
Փաշինյանի այցից մեկ օր առաջ, Էրդողանի հետ հանդիպելու համար, Թուրքիա կայցելի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հայաստանը և Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Հարևան երկրները տարբեր տեսակետներ ունեն մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Հայաստանը, ինչպես շատ արևմտյան պետություններ, Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչում է որպես ցեղասպանություն։ Թուրքիան համաձայն չէ այս գնահատականի հետ։ Բացի այդ, Թուրքիան Ադրբեջանի մտերիմ դաշնակիցն է։ 1993 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, Թուրքիան փակեց իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ՝ հաջակցություն Ադրբեջանի, որը բացվեց միայն 30 տարի անց՝ 2023 թվականի փետրվարին՝ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ մարդասիրական օգնություն հասցնելու համար։
Թուրքիան նաև աջակցել է Ադրբեջանին 2020 թվականին՝ Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ։
Երկրների միջև հարաբերությունների կարգավորումը սկսվել է 2021 թվականին։ 2022 թվականի մարտին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ժամանել է Անթալիա՝ դիվանագիտական ֆորումի համար, որը վերջին տասնամյակում բարձրաստիճան հայ պաշտոնյայի առաջին այցն էր Թուրքիա։ Նույն թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ առ դեմ հանդիպել են Պրահայում։ Փաշինյանը նաև 2023 թվականին Թուրքիայում ներկա է եղել Էրդողանի երդմնակալության արարողությանը։
