Ուկրաինայի հաջող հակահարձակման ֆոնին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսպես կոչված հատուկ ռազմական գործողությունների գոտում Ռուսաստանի «Միացյալ բանակային խմբի» հրամանատար է նշանակել գեներալ Սերգեյ Սուրովիկինին։ Սերգեյ Սուրովիկինը մասնակցել է Տաջիկստանի զինված հակամարտությանը, Չեչնիայի երկրորդ պատերազմին և Սիրիայում ռազմական գործողությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 3 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
Սերգեյ Սուրովիկինին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից բանակի գեներալի կոչում է շնորհվել անցյալ տարվա օգոստոսին։ 2017 թվականին նա ղեկավարել է ռուսական զորքերի խումբը Սիրիայում, որտեղ, ըստ ռուսական կառավարամետ լրատվամիջոցների, նրա ընկերները նրան տվել են «Արմագեդոն» մականունը՝ ոչ ստանդարտ և կոշտ որոշումներ կայացնելու ունակության պատճառով։ Նույն թվականին նա դարձել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը և ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում։ Սերգեյ Սուրովիկինը ծառայել է հատուկ ուժերում, այդ թվում՝ Աֆղանստանում։ Նա երկրորդ չեչենական պատերազմի մասնակից է։
2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա ներխուժումից և լայնածավալ պատերազմ սկսվելուց հետո, Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Սուրովիկինի նկատմամբ։ Հունիսին, երբ Սերգեյ Սուրովիկինը նշանակվեց «Հարավի» հրամանատար, բրիտանական ռազմական հետախուզությունը գրեց, որ նրա 30-ամյա կարիերան լի է կոռուպցիայի և դաժանության մեղադրանքներով։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ուրախությամբ է ընդունել Սուրովիկինի նշանակումը։ Ինչպես գրում է Telegram-ում, գեներալին լավ է ճանաչում արդեն 15 տարի.
«Վստահաբար կարող եմ ասել, որ նա իսկական գեներալ է ու մարտիկ։ Փորձառու, կամային ու հեռատես հրամանատար, ում համար հայրենասիրությունը, պատիվն ու արժանապատվությունը նման հասկացությունները միշտ առաջին տեղում են:
Զորքերի միավորված խումբն այժմ վստահելի ձեռքերում է։ Վստահ եմ, որ Սերգեյ Սուրովիկինը կփոխի իրավիճակը դեպի լավը հատուկ ռազմական գործողության գոտում: Մենք, բնականաբար, կօգնենք նրան, որպեսզի լուծի խնդիրները»։
Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատարի նշանակման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ուժգին պայթյուն է որոտացել Ռուսաստանը և Ղրիմը միացնող կամրջի վրա։ Պայթյունի հետևանքով փլուզվել է 19 կիլոմետրանոց կառույցի մի մասը, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ։ Ուկրաինական լրատվամիջոցը, հենվելով սեփական աղբյուրների վրա, գրում է, որ պայթյունը եղել է Ուկրաինայի անվտանգության ծառայության գործողությունը։
Սեպտեմբերից Ուկրաինայի զինված ուժերը անցել են հակահարձակման և ազատագրում են Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները։ Նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ այս շաբաթ Ուկրաինայի արևելյան հատվածում «ռուսական կեղծ հանրաքվեից» ազատագրվել է 776 քառակուսի կիլոմետր տարածք և 29 բնակավայր, այդ թվում՝ 6-ը՝ Լուգանսկի մարզում։ Զելենսկու խոսքով՝ ընդհանուր առմամբ, հարձակողական գործողության սկզբից վերադարձվել է ուկրաինական 2 434 քառակուսի կիլոմետր տարածք և 96 բնակավայր։
