Մոսկվայի Բասմանի դատարանը Ուկրաինայի կողմից կռվող «Վրացական լեգեոնի» հրամանատարի տեղակալ Լևան Փիփիային հեռակա կարգով դատապարտել երկամսյա ազատազրկման։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Ռուսաստանի իշխանությունները Փիփիային մեղադրում են քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով կատարած հանցագործության մեջ, որը վերաբերում է վարձկան զինվորի մասնակցությանը զինված հակամարտությանը կամ ռազմական գործողություններին։ Հանցագործությունը պատժվում է 7-ից 15 տարի ազատազրկմամբ։
Լևան Փիփիայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Դատարանի որոշմամբ՝ խափանման միջոցը հաշվվելու է ՌԴ արտահանձնման կամ Ռուսաստանի տարածքում ձերբակալման պահից։
Լևան Փիփիան ծնվել է Օչամչիրեում՝ օկուպացված Աբխազիայում։ Նա Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվում է 2016 թվականից։
«Վրացական լեգեոնը» կամավորական զորամիավորում է, որը ստեղծվել է 2014 թվականին՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի սկզբում։ Դա Ուկրաինայի զինված ուժերում օտարերկրյա մարտիկների ամենամեծ կազմավորումն է։ Խմբի հիմնադիրն ու ղեկավարը Մամուկա Մամուլաշվիլին է։
2023 թվականի հուլիսին ՌԴ ՆԳՆ-ն Մամուկա Մամուլաշվիլիին և «Վրացական լեգեոնի» ավելի քան 70 անդամներին հեռակա կարգով քրեական մեղադրանք է ներկայացրել։ 2024 թվականի փետրվարի վերջին Բասմանի դատարանը հեռակա կարգով Մամուկա Մամուլաշվիլիին դատապարտեց նախնական կալանքի։
