«Վրացական երազանքի» հիմնադիր և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ինքը իրականում պատժամիջոցների տակ է հայտնվել այն պահից, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուրաինայում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
«Իմ փաստաբանները մի քանի անգամ ասել են, որ ես արդեն պատժամիջոցների եմ ենթարկվել։ Ես փաստացի դե ֆակտո պատժամիջոցների տակ եմ, ամենակոպիտ մեթոդներով, կոպիտ ճանապարհներով, օրենքները շրջանցելով։
Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո մեկ ամսվա ընթացքում իմ ողջ ունեցվածքը սառեցվել է, և ստիպված եմ դատարաներ գնալ։ Իրականում ես սանկցիայի եմ ենթարկվել, և, հետևաբար, ընդդիմությունն իզուր է անհանգստանում և կոտրում է բաց դռները՝ ասելով պատժամիջոցների ենթարկեք։
Ես պատժամիջոցների տակ եմ, բայց շատ լավ եմ, ամեն ինչ ինձ հերիք է։ Տեսեք, ես վերադարձա քաղաքականություն՝ երկրին օգնելու համար»,- «Վրացական երազանքի» համագումարից հետո լրագրողներին ասել է Իվանիշվիլին։
Դեկտեմբերի 30-ին Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ հերթական անգամ վերադառնում է քաղաքականություն։ Կուսակցության համագումարում նա ասել է, որ լինելու է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահը։ Իվանիշվիլին որպես քաղաքականություն վերադառնալու պատճառ նշել է այն փաստը, որ այսօր Վրաստանը կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ, և իշխանության կողմից նույնիսկ փոքր սխալը կարող է շատ թանկ արժենալ երկրի համար։ Նրա խոսքով, երբ ընդդիմությունն ամբողջությամբ կործանվի, իշխող թիմում մեծանում են ռիսկերը, այդ թվում՝ կոռուպցիան, և ինքը կկատարի ծանրության կենտրոնի առաքելությունը։
Հարցին, թե արդյոք միջազգային պատժամիջոցներից վախն է եղել քաղաքականություն վերադառնալու իր որոշման պատճառը, Իվանիշվիլին պատասխանել է. «Դրանից մտավախություն չունեմ, որովհետև վաղուց պատժամիջոցների եմ ենթարկվել, իսկ ինչո՞ւ եք բաց դռները կոտրում։ Կգա ժամանակը, և ես նույնպես դուրս կգամ և ավելին կասեմ հանրությանը։ Այսօր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով հարկ չեմ համարում դրանից ավելին ասել»։
Իվանիշվիլին բացատրել է, որ վարչապետի թեկնածու չի լինելու, և կառավարությունում փոփոխություններ չեն նախատեսվում։
