Ուկրաինայում մահացել է ևս մեկ վրացի մարտիկ՝ 40-ամյա Գուրգեն (Գուգա) Գագնիձեն։ Նա Դոնեցկի շրջանի Բախմուտ քաղաքի մոտ հայտնվել է ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության շրջափակման մեջ:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
Գուրգեն Գագնիձեն ծառայել է Ուկրաինայի Զինված ուժերի 25-րդ դեսանտային մարտական բրիգադում և եղել է քսան հոգուց բաղկացած ջոկատի հրամանատար։ Նրա դին այսօր կտեղափոխեն Կիև։
«Այսօր Բախմուտի մոտ է ռուսական էլիտար խմբերի ամենամեծ ոհմակը։ Գուգան դարանակալման մեջ է ընկել ու հերոսաբար զոհվել է այս անհավասար մարտում»,- ասել է Ուկրաինայում կռվող վրացի կամավոր Նադիմ Խմալաձեն։
Ռուսները ութ ամիս շարունակ փորձում են գրավել Բախմուտ քաղաքը։ Հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամենածանր մարտերն ընթանում են Դոնեցկի շրջանում՝ Բախմուտի և Ավդիիվկայի ուղղությամբ։ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական բաժնի ղեկավար Կիրիլ Բուդանովի խոսքով, ռազմական տեսանկյունից Բախմուտը կարևոր տեղ է, քանի որ այն ճանապարհ է բացում դեպի Սլովյանսկ, Կրամատորսկ և Չասով-Յար քաղաքներ։
Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմը սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին և շարունակում է մինչ օրս։ Այս ընթացքում Ուկրաինայում զոհվել է 24 վրացի մարտիկ.
- Գուրգեն (Գուգա) Գագնիձե – Դոնեցկի շրջան, Բախմուտ, 2022 թվականի հոկտեմբեր,
- Ալեքսանդրե Մարտիաշվիլի – Խերսոնի շրջան, 2022 թվականի հոկտեմբեր,
- Միխեիլ Կափլանիշվիլիի - Խերսոնի շրջան, 2022 թվականի հոկտեմբեր,
- Էդիշեր Կվարացխելիա - Դոնեցկի շրջան, հոկտեմբեր 2022,
- Գելա Գոգիա - Դոնեցկի շրջան, 2022 թվականի օգոստոս,
- Բերդիա Ջոխաձե - Խերսոնի շրջան, 2022 թվականի օգոստոս,
- Կախա Գոգոլ - Լուգանսկի շրջան, 2022 թվականի հուլիս,
- Ալուդա Զվիադաուրի - Լուգանսկի շրջան, 2022 թվականի հունիս,
- Կիրիլ Շանավա - Լուգանսկի շրջան, 2022 թվականի հունիս,
- Դանիել Գերլիանի - Լուգանսկի շրջան, 2022 թվականի հունիս,
- Գիորգի Գրիգոլիա - Լուգանսկի շրջան, 2022 թվականի հունիս,
- Ռատի Շուրգաիա - Խարկովի շրջան, Իզյում, մայիս 2022,
- Տելման (Տատո) Բիվավա - Դոնեցկի շրջան, Մարիուպոլ, «Ազովստալ», մայիս 2022,
- Վիտալի Օրբելաձե - Խարկովի շրջան, Իզյում, 2022 թվականի ապրիլ,
- Զազա Բիցաձե - Լուգանսկի շրջան, 2022 թվականի ապրիլ,
- Ալիկա Ցաավա - Լուգանսկի շրջան, 2022 թվականի ապրիլ,
- Արկադի Կասրաձե - Լուգանսկի շրջան, Ռուբեժնոե, 2022 թվականի ապրիլ,
- Դավիթ Մենաբդիշվիլի - Խարկովի շրջան, Իզյում, 2022 թվականի ապրիլ,
- Նիկա Շանավա - Խարկովի շրջան, Իզյում, 2022 թվականի ապրիլ,
- Դավիթ Գոբեջիշվիլի - Կիևի մարզ, քաղաք Իրպեն, 2022 թվականի մարտ,
- Բախվա Չիկոբավա - Կիևի մարզ, քաղաք Իրպեն, 2022 թվականի մարտ,
- Դավիթ Ռատիանի - Կիևի մարզ, Իրպեն քաղաք, 2022 թվականի մարտ,
- Գիա Բերիաշվիլի - Կիևի մարզ, քաղաք Իրպեն, 2022 թվականի մարտ,
- Օլեգ Գեգեչկորի - Կիևի մարզ, 2022 թվականի մարտ:
