Վրաստանի խորհրդարանի անդամ Ալեքսանդր Էլիսաշվիլիի խոսքով՝ Հատուկ քննչական ծառայությունը չի հետաքննում ոստիկանների կողմից իր նկատմամբ կատարված բռնությունները՝ այդպիսով խրախուսելով հանցագործներին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ապրիլի 17-ի գիշերը կառավարության շենքի դիմաց մոտավորապես 5 ոստիկան հարձակվել են ինձ վրա։ Կադրերում ամեն ինչ երևում է, նկարահանվել է։ Նրանցից յուրաքանչյուրի դեմքը երևում է, և այս գործի քննությունը, մեղավորների բացահայտումը և, համապատասխանաբար, պատիժը շատ հեշտ էր։

Իմ թիկունքում կա մի ստվերային կազմակերպություն՝ Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարցաքննվել եմ իմ փաստաբանի հետ։ Դրանից հետո անցել է ավելի քան 20 օր, և ոչ ոք չի ձերբակալվել, սակայն տեսանելի են բռնարար ոստիկանները։ Ոչ մեկի հանդեպ մեղադրանք չեն առաջադրել, չնայած որ ամեն ինչ պարզ է, ավելին, ինձ տուժող էլ չճանաչեցին։ Իրականում ես սովորական քաղաքացի եմ, շարքային վրացի, բայց

ես պատգամավոր եմ, սահմանադրությամբ պաշտպանված եմ անձեռնմխելիությամբ, ունեմ օրենքով անձեռնմխելիության բարձր երաշխիքներ։ Սակայն իմ նկատմամբ բռնություն եղավ, և ոչ իշխանությունը, ոչ էլ այս անպետք կազմակերպությունը՝ Հատուկ քննչական ծառայությունը, ուշադրություն չեն դարձնում։

Նման փաստի հետ գործ ունենք։ Սա, ըստ էության, նույնիսկ գործի կոծկում չէ, իրականում դա խրախուսում է բռնություն գործադրող ոստիկաններին, որպեսզի այս ոստիկաններն իրենց ապահով զգան և բռնություն գործադրեն ոչ միայն պատգամավորի, այլև հանրահավաքի ցանկացած մասնակցի նկատմամբ, որը շարունակվում է այսքան երկար»,- ասել է Ալեքսանդր Էլիսաշվիլին Հատուկ քննչական ծառայության գրասենյակի դիմաց տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը վերածվել է բռնի ռեժիմի, ահաբեկչական կազմակերպության, նա աջակցում է բռնարարներին, խրախուսում է բռնությունը։

Կառավարության շենքի մոտ Ալեքսանդր Էլիսաշվիլիի ձերբակալությանը նախորդել է ապրիլի 15-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը։ Իրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի քննարկման ժամանակ «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Էլիսաշվիլին հարձակվել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, օրինագծի հեղինակներից Մամուկա Մդինարաձեի վրա՝ բռունցքով հարվածելով նրա գլխին։  Էլիսաշվիլիին հենց այնտեղ ծեծի են ենթարկել խորհրդարանական մեծամասնության անդամները։ Երկու օր անց, բողոքի ցույցի ժամանակ, երբ Էլիսաշվիլին ցանկացել է մտնել կառավարության շենք, ոստիկանները հարձակվել են նրա վրա։

«Պարեկային ոստիկանության բաժնի պետ Վաժա Սիրաձեի ցուցումով մի քանի ոստիկան քաշքշեցին ինձ։ Քաշքշոցի ժամանակ ես ընկա ու այդ ընկած վիճակում ինձ անխնա հարվածում էին։ Հետո ինձ տեղափոխեցին ՆԳ նախարարության Դիդուբեի բաժին, որտեղ մնացի մի քանի ժամ։ Այնտեղ մարդկային միջավայր էր։ Հետո եկա կլինիկա, շատ էր ցավում ու պարզվեց, որ կողոսկրի կոտրվածք ունեմ»,- ասել է Էլիսաշվիլին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):