Թբիլիսիի քաղաքային դատարանում հերթական անգամ հետաձգվել է 19-ամյա Օմար Օկրիբելաշվիլիի և 23-ամյա Սաբա Մեփարիշվիլիի դատավարությունը։ Պաշտպանական կողմը հույս ուներ, որ այսօր կվերսկսվեր երկաթե պատնեշի վնասման գործով նիստը և կհրապարակվեր դատավոր Նաթիա Գուդաձեի դատավճիռը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Օկրիբելաշվիլիի փաստաբան Դավիթ Սանաձեի տեղեկություններով, գործընթացի հետաձգման պատճառը դատախազ Նուգզար Չիտաձեի ժամանակ չունենալն է։
Գործով հաջորդ նիստը տեղի կունենա 2025 թվականի հունվարին։ Ձերբակալվածների ընտանիքի անդամներն ու փաստաբանները կարծում են, որ գործը միտումնավոր ձգձգվում է, որպեսզի մեղադրական դատավճռի դեպքում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չկարողանա ներում շնորհել նրանց մինչև իր լիազորությունների ավարտը։
Սաբա Մեփարիշվիլին և Օմար Օկրիբելաշվիլին ձերբակալվել են մայիսի 16-ին՝ ռուսական օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Դատախազությունը երիտասարդներին մեղադրում է Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ոստիկանության կողմից ժամանակավոր տեղադրված երկաթե պատնեշը վնասելու և պետությանը 400 լարիի վնաս պատճառելու մեջ։ Դրանից փաստացի վնասը կազմում է 250 լարի, իսկ 150 լարին արհեստավորի վճարն է։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով, որը նշանակում է առարկայի խմբակային վնասում։ Հանցագործությունը պատժվում է 3-ից 6 տարի ազատազրկմամբ։
Այս թեմայով՝
Օրինակելի պատիժ. մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում՝ 250 լարի արժեցող պատնեշը վնասելու համար
