Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների հետ միասին, շնորհավորել է Վրաստանին Անկախության օրվա առթիվ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
«Այսօր Վրաստանը նշում է իր անկախության օրը։ Շնորհավորում եմ ողջ վրաց ժողովրդին և մաղթում, որ նրանք լինեն ազատ, խաղաղ և համախմբված եվրոպական ընտանիքում՝ մեզ և Եվրոպայի մյուս բոլոր ազգերի հետ միասին։ Սա ցանկանում եմ ողջ Վրաստանին՝ ձեր երկրի այն հատվածներին, որոնք դեռևս գտնվում են ռուսական օկուպացիայի տակ։ Վրաստանը պատմական ամենահին և կարևոր ուժերից է ու այդ ուժը անհաղթահարելի, ես դրանում համոզված եմ։ Օկուպանտը կպարտվի»,- ասել է Զելենսկին ամենօրյա տեսաուղերձի վերջում։
Ուկրաինայի նախագահը իր շնորհավորանքը եզրափակել է վրացերենով. «Կեցցե ազատ Վրաստանը»,- ասել է նա։
Վրաստանի Անկախության օրը նշվել է մայիսի 26-ին։ Ելույթ ունենալով Թբիլիսիում Ազատության հրապարակում այս օրվան նվիրված միջոցառմանը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ուկրաինային մաղթել է հաղթանակ և ամբողջականացում։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նույնպես իր ելույթում հիշատակել է Ուկրաինային և ասել. «Պատերազմը ազատության առաջնային թշնամին է։ Այսօր մեր եղբայրական ուկրաինացի ժողովուրդը հսկայական զոհողություններ է անում՝ պաշտպանելու իր ազատությունը Ռուսաստանի կողմից սկսված դաժան պատերազմում։ Եվս մեկ անգամ իմ աջակցությունն եմ հայտնում Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին, մաղթում եմ պատերազմի շուտափույթ ավարտ, խաղաղություն, հաշտություն և ազատություն»։
