«Սա այն շահարկումների մի մասն է, որին մենք հետևում ենք վերջին 12 օրվա ընթացքում։ Դա որոշակի խմբերի կողմից ինչ-որ կերպ տարաձայնության մթնոլորտ մտցնելու ցանկություն է։ [Իրակլի Կոբախիձեն] նկատի չուներ, որ ինչ-որ մեկը կարող էր ֆիզիկապես ինչ-որ բան անել, թե ոչ: Ինքը՝ Իրակլի Կոբախիձեն, տեսել է, թե ինչ աղետ է եղել։ Դուք այնտեղ էիք և տեսաք մասշտաբները: Այնտեղ շատ անհավանական բաներ կան, և մենք տեսնում էինք, թե որքան դժվար էր փրկարարների աշխատանքը։ Ինչ վերաբերում է ողջ մնացած քաղաքացիներին, իհարկե, ոչ ոք չի կասկածում որևէ մեկի անձնազոհությանը և հակառակը»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ մեկնաբանելով Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
«Կարծես ինչ-որ մեկը նսեմացնում է այնտեղ մնացած քաղաքացիների նվիրումը, անձնազոհությունը, փոխադարձ աջակցությունը։ Այս աղետից փրկվել է 210 մարդ, բոլոր 210-ը ցուցաբերել են քաղաքացիական խիզախություն, որոշակի անձնազոհություն։ ...Իհարկե, դժվար է մտնել այդ մարդկանց հուզական վիճակի մեջ։ Երբ դու բնական աղետի էպիկենտրոնում ես, որոշակի վախի զգացում կա, բայց միևնույն ժամանակ կարծում ես, որ դա բերում է որոշակի մոբիլիզացիայի, և մենք տեսանք այս մոբիլիզացիայի օրինակները տարբեր քաղաքացիներից, ովքեր օգնում էին միմյանց»,- ասել է Պապուաշվիլին։
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն շահարկում է համարել սելավից փրկված Դավիթ Ջելաձեի պատմածը, թե ինչպես է նա աղետի գոտու մեջտեղից, մինչև գոտկատեղը խրված ցեխի մեջ, կարողացել իր զարմուհիներից մեկին՝ 6-ամյա Մաշոյին, տեղափոխել սելավի մյուս կողմը, համեմատաբար ապահով վայր։
Փորձագետները Կոբախիձեի հայտարարությունը գնահատել են որպես ճնշում Շովիի տարերային աղետից փրկված մարդկանց վրա, որպեսզի նրանք այլևս ակտիվ չլինեն և ցուցմունք չտան իշխանության դեմ։ Կառավարությունը պնդում է, որ բնական աղետն այնքան արագ է զարգացել, որ հնարավոր չի եղել խուսափել դրանից։
Ըստ տարերային աղետից տուժած Դավիթ Ջելաձեի՝ իշխող կուսակցության նախագահի հայտարարությունը վիրավորական էր և անսպասելի․ «Հավանաբար, չի ուզում որպեսզի հրապարակվի այն սարսափելի բաները, որոնք տեղի են ունեցել Շովիում»։
Օգոստոսի 3-ին սելավը գրեթե ամբողջությամբ ավերել է Շովի հանգստավայրը։ Փրկարարական գործողությունը սկսվել է 3 ժամ ուշացումով, իսկ օրվա վերջում օդաչուները դադարեցրել են օպերացիային մասնակցելը, քանի որ ուղղաթիռը գիշերը չի կարողացել անվտանգ թռչել։ Առայժմ հայտնաբերվել է 25 դի, 8 անհետ կորածների որոնումները դեռ շարունակվում են։ Կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ հնարավոր չի եղել խուսափել ողբերգությունից, ինչի հետ համաձայն չեն անկախ փորձագետները։
