Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատում է, որ ընթացիկ հետաքննության շրջանակներում կնքվել են խորհրդարանական ընտրություններում օգտագործված ընտրողների ստուգման մեքենաները։ Ինչպես հայտնել են քննչական գերատեսչությունից, նպատակը սարքերում առկա տեղեկատվության անվտանգության ապահովումն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Հետաքննության օրինական նպատակն է դատարանի վճռի հիման վրա պահանջել ստուգող մեքենաներում պահվող տեղեկատվությունը, որն արտացոլում է ընտրատեղամասերում գրանցված ընտրողների տվյալները։
«Տեղեկատվության հարցումից հետո նախատեսվում է անցկացնել համակարգչային/տեխնիկական փորձաքննություն, որի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, պետք է պարզվի, թե արդյոք եղել է ընտրողների կրկնօրինակում, ինչպես նաև, արդյոք արձանագրվում է արտերկրում գտնվող անձանց փոխարեն Վրաստանում քվեարկության դեպքեր»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ընտրակեղծիքների հոդվածով։ Մինչ նախաքննությունը, ընդդիմադիր կուսակցությունները ԿԸՀ-ից անարդյունք պահանջում էին հրապարակել ընտրություններին մասնակցած քաղաքացիների տվյալների բազան, որը պահվում է ստուգող մեքենաներում։ Ընդդիմության ներկայացուցիչները անվստահություն են հայտնում ընթացող հետաքննությանը և ենթադրում են, որ ցուցակները կեղծելու գործընթացում ներգրավված է նաև դատախազությունը։
