Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամոթալի է որակել «Վրացական երազանքի» նոր պաստառները, որտեղ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ավերված քաղաքներն օգտագործվում են նախընտրական քարոզչության համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 2 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 3 Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին
- 4 8 ցուցարարների գործը. ձերբակալվածները դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման
- 5 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 6 Թրամփը Չինաստանին, Ռուսաստանին և Հս․ Կորեային մեղադրում է ԱՄՆ-ի դեմ դավադրության մեջ
«Ես երբեք չեմ տեսել այսքան ամոթալի, մեր մշակույթին, ավանդույթներին, պատմությանն ու հավատքին այդքան վիրավորող բան... Ինչ վիճակում պետք է լինես, ինչ ողորմելի վիճակում, որ քո ժողովրդին լկտի ու անամոթ կերպով ներկայացնես ԿԳԲ-ի դարբնոցում պատրաստված պաստառ: «Արժանապատվորեն» դեպի դժողք»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին Facebook սոցիալական ցանցում։
Թբիլիսիում հայտնվել են իշխող կուսակցության նոր նախընտրական պաստառները՝ «Ոչ պատերազմին, ընտրիր խաղաղությունը» գրությամբ։ Պաստառների մի կողմում պատկերված է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռմբակոծված տաճարը, իսկ մյուս կողմում՝ Սամեբան, որը, ըստ «Վրացական երազանքի» անդամների, կառուցել է Բիձինա Իվանիշվիլին։ Մյուս պաստառների վրա պատկերված է ավերված Մարիուպոլի աշտարակը, կողքին՝ Բաթումին, Խարկովի ռմբակոծված սպորտային համալիրը, կողքին՝ Ռուսթավիում նորակառույց նմանատիպ օբյեկտը և այլն։
Պաստառների սև ու սպիտակ կողմում, որտեղ գտնվում են ուկրաինական ավերված քաղաքներն ու շենքերը, խաչ է քաշված ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների նախընտրական համարների վրա՝ 4, 5, 9 և 25, իսկ մյուս կողմում՝ «Վրացական երազանքն» է 41 համարով։
«Այո, որ Ռուսաստանի կողմից չռմբակոծվի, երեխաներ չսպանվի, հիվանդանոցներ չռմբակոծվի, եկեղեցիներ չռմբակոծվի ու նման զոհեր չունենանք, սա պետք է հիշեցնենք հասարակությանը։ ...
Հասարակությունը պետք է իմանա տարբերությունը՝ երբ իշխանությունը մեզ նման է վարվում, ինչ ենք ստանում և երբ իշխանությունն իրեն այլ կերպ է պահում, ինչ կարող է լինել»,- այսպես է արձագանքել «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն քննադատություններին։
Մդինարաձեն կարծում է, որ սոցցանցում պաստառները բացասական են գնահատում միայն «ազգային շարժման ակտիվիստները»։
