Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի շրջաններում գինեգործական ընկերությունները կստանան 4 լարի սուբսիդիա Խվանճկարայի միկրոգոտում աճեցված Ալեքսանդրոուլի և Մուջուրեթուլի 1 կգ խաղողի գնման համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Համապատասխան փոփոխությունն արվել է «2022 թվականի կազմակերպված բերքահավաքի համար իրականացվելիք միջոցառումների մասին» Վրաստանի կառավարության 2022 թվականի հուլիսի 25-ի №1327 որոշման մեջ։
Գինեգործական ընկերությունը պարտավոր կլինի առնվազն 7 լարի վճարել խաղողագործության ոլորտում աշխատող ֆիզիկական անձին և/կամ գյուղատնտեսական կոոպերատիվի կարգավիճակ ունեցող իրավաբանական անձին Ալեքսանդրոուլի և/կամ Մուջուրեթուլի սորտի խաղող գնելիս և մթերել առնվազն 3 տոննա Ալեքսանդրոուլի և/կամ Մուջուրեթուլի տեսակի խաղող:
Կառավարության տեղեկատվության համաձայն՝ Կախեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի շրջաններում մթերված խաղողը գինեգործական ընկերությունների կողմից կհանձնվի բեռնափոխադրողների հետ համաձայնեցված տվյալների հիման վրա (խաղող առաքող, տեսականի և հանձնման ենթակա խաղողի քանակը, խաղողի հանձնման վայրը և ժամանակը) - portal.wine.gov.ge կայքում տեղադրվելուց հետո:
«Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր արտադրող խաղողը ամբողջությամբ հանձնի։ Ոչ մի կիլոգրամ խաղող չպետք է չիրացված մնա ու պետք է համապատասխան եկամուտ ստանան։ Կարևոր է ավելի շատ խթաններ տալ մասնավոր հատվածին, մասնավոր ձեռնարկություններին, որպեսզի իրականում բերքահավաքը ամբողջությամբ մթերվի, և պետական ձեռնարկությունը պետք է նվազագույնը միջամտի այս գործընթացին»,- ասել է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։
Վրաստանում խաղողի արժեքի սուբսիդավորումը սկսվել է 2008 թվականին, երբ Ռուսաստանը տնտեսական էմբարգո սահմանեց վրացական գինու նկատմամբ։
2008-2022 թվականներին բերքի սուբսիդավորման համար պետբյուջեից հատկացվել է 630.8 մլն լարի։ Այստեղից 138 մլն լարին ծախսվել է 2021 թվականին, իսկ 150 մլն լարին՝ 2022 թվականին։
Այս տարի Կախեթիում սուբսիդիա կստանան բոլոր այն ընկերությունները, որոնք բերքահավաքի ընթացքում կգնեն և կվերամշակեն տարածաշրջանում արտադրված առնվազն 100 տոննա «Ռքացիթելի» կամ «Կախուրի» կանաչ խաղող, իսկ 1 կիլոգրամի դիմաց արտադրողին կվճարեն առնվազն 90 թեթրի: Գինեգործական ընկերություններին սուբսիդավորում է տրվում 0,35 լարիի չափով 1 կգ «Ռքացիթելի» և «Կախուրիի» համար։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» հետազոտության համաձայն՝ խաղողի բերքահավաքի սուբսիդավորման գործընթացում ի հայտ են գալիս կոռուպցիոն տիպի մի շարք խնդիրներ, այդ թվում՝ նախապատվությունը տրվում է «Վրացական երազանքի» դոնոր հանդիսացող ընկերություններին, որոնք կապված են բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
