Սննդամթերքի ազգային գործակալությունը դադարեցրել է «Նիկորա» խանութների ցանցի պատրաստի ուտեստների արտադրական գործընթացը։ Ստուգումն իրականացվել է այն բանից հետո, երբ 8 հոգի թունավորվել են «Նիկորա» խանութից գնված պատրաստի սննդից։ Նրանց մոտ ախտորոշվել է սալմոնելոզ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 2 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 3 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
- 4 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 5 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 6 Մենք չենք ճանաչում Վրաստանի գործող կառավարությունը․ Եվրոպական խորհրդարան
Գործակալության տեղեկություններով՝ համաճարակաբանական հետազոտություններով պարզվել է, որ պացիենտները որպես սնունդ են ընդունել «Նիկորա Թրեյդի» մթերային խանութներից գնված «Կիևյան կոտլետ»։
Մասնագետները ստուգել են «Նիկորա Թրեյդ» մթերային խանութները, որոնք գտնվում են Թբիլիսիի Աղմաշենեբելի նրբանցքում և Խոմլելի փողոցում։
«Գործակալության տեսուչները լաբորատոր հետազոտության համար սննդամթերքի նմուշներ են վերցրել, որոնցում հայտնաբերվել է ախտածին միկրոօրգանիզմը՝ սալմոնելա։ Արդյունքում «Նիկորա Թրեյդ» ԲԲԸ-ի պատրաստի ուտեստների արտադրությունը տուգանվել է և արտադրական գործընթացը դադարեցվել է մինչև կրիտիկական անհամապատասխանությունների վերացումը։ Համապատասխան կանոններով հանվել և ոչնչացվել է հարուցիչով վարակված 20 կգ հավի ֆիլե, 100 կգ տարբեր տեսակի սննդամթերք և 22 կգ «Կիևյան կոտլետի» ֆարշ, որտեղ օգտագործվել է վերանշյալ հավի ֆիլեն։ Սննդի ազգային գործակալությունը նաև պետական հսկողություն կիրականացնի հումք ներկրող ընկերությունում»,- նշել են գործակալությունից։
«Նիկորա Թրեյդը» հաստատել է, որ 8 մարդ է թունավորվել իրենց կողմից պատրաստված սննդից։
«Մի քանի անձանց սննդային թունավորման փաստով մեզ հետ կապ է հաստատել Սննդամթերքի ազգային գործակալությունը։ Ինչպես պարզվեց, բոլորն էլ որպես սնունդ են ընդունել «Կիևյան կոտլետ»։ Տեղեկությունը ստանալուն պես մենք անմիջապես հետևեցինք գործակալության բոլոր ցուցումներին՝ ակտիվորեն համագործակցելով նրանց հետ, պարզեցինք, թե որտեղ է եղել պատճառը և հայտնաբերեցինք «Գրակո» հավի ֆիլեն, որն օգտագործվում էր կոտլետների արտադրության մեջ։ Վերջինս մեզ մատակարարել է «Գեո Դիստրիբուցիա» ընկերությունը։ Դեպքի մասին, իհարկե, տեղյակ ենք պահել նշված ընկերությանը և անմիջապես այդ խմբաքանակը հանել սպառումից։ Պատրաստի սննդի ձեռնարկության փոքր լինելու պատճառով այս ապրանքը մատակարարվել է ընդամենը մի քանի մասնաճյուղերի, իսկ տարածման չափը շատ փոքր է»,- ասված է «Նիկորայի» տարածած հայտարարության մեջ։
