Նիդերլանդները Եվրամիությունից կպահանջի դադարեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
«Վրաստանում ցուցարարների, լրագրողների նկատմամբ բռնությունները և քաղաքական գործիչների ձերբակալություններն անընդունելի են։ Ուստի Նիդերլանդները կոչ է անում Եվրամիությանը կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի համաձայնագրերը»,- գրել է նախարարը X հարթակում։
Բացի այդ, դիվանագետը ողջունում է Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի ԱԳ նախարարների որոշումը՝ անհատական վիզային պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
Վելդկամպը Մալթայում մասնակցում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ԱԳ նախարարների երկօրյա հանդիպմանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հետաքննել, թե որքանով կարող են ԵԱՀԿ մեխանիզմները կիրառվել վրաց ժողովրդին աջակցելու համար։
Այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չի մտցնի անդամակցության բանակցություններ սկսելու հարցը և կհրաժարվի ԵՄ բյուջետային դրամաշնորհներից, Նիդերլանդներում Վրաստանի դեսպան Դավիթ Սոլոմոնիան հրաժարական տվեց։ Պաշտոնները լքել են նաև ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Չեխիայում և Լիտվայում Վրաստանի դեսպանները, ինչպես նաև Իտալիայում դեսպանի պաշտոնակատարը։ Պաշտոնից հեռացել է նաև արտաքին գործերի փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան։
