Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը սկսել է միջազգային վարորդական վկայականների տրամադրումը, որը նախատեսված է 1949 թվականի սեպտեմբերի 19-ի Ժնևի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Միջազգային վարորդական վկայականը տրվում է մեկ տարի ժամկետով՝ ազգային վարորդական վկայականի հիման վրա։ Փաստաթղթի արժեքը 109 լարի է։ Այն կգործի Վրաստանից դուրս՝ Ժնևի կոնվենցիայի անդամ երկրներում։
Սպասարկման գործակալությունը նաև տրամադրում է «Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թվականի նոյեմբերի 8-ի Վիեննայի կոնվենցիայով նախատեսված միջազգային վարորդական վկայականներ, որոնք գործում են 3 տարի։ Փաստաթուղթը գործում է Վրաստանի սահմաններից դուրս՝ Վիեննայի կոնվենցիայի անդամ երկրներում։
Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը Սպասարկման գործակալություն պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և ազգային վարորդական վկայական:
Ինչպես հայտնել են Սպասարկման գործակալությունում, միջազգային վարորդական վկայականը տրվում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներում, և նշված ծառայությունը հեռավար չի իրականացվում։
