Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Թբիլիսիում, Կախեթիում, Աջարիայում, Քվեմո և Շիդա Քարթլիում առգրավվել է ապօրինի հրազեն և զինամթերք։ Ոստիկանությունը ձերբակալել է 9 մարդու։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչության Դիդուբե-Չուղուրեթիի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են 1988 թվականին ծնված, նախկինում դատապարտված Ի.Ն.-ին։
«Դատավորի որոշման հիման վրա ամբաստանյալի բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահները որպես ապացույց առգրավել են ատրճանակ, փամփշտակալ և 12 փամփուշտ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Կախեթիում տարբեր ժամանակահատվածներում ձերբակալվել է 4 անձ՝ նախկինում դատապարտված, 1989 թվականին ծնված Դ.Բ.-ն, 1979 թվականին ծնված Զ.Մ.-ն, 1974 թվականին ծնված Դ.Շ․-ն և 1973 թվականին ծնված Է․Վ-ն։ Նրանք մեղադրվում են 3 ատրճանակ, ավտոմատ տեսակի հրազեն, որսորդական հրացան, 4 փամփշտատուփ, 77 փամփուշտ և մեկ նռնակ ունենալու մեջ։
Աջարիայի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել օտարերկրյա մի քաղաքացու։ Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, ոստիկանները 1976 թվականին ծնված Ա.Օ.-ի անձնական և ժամանակավոր բնակության վայրի խուզարկության արդյունքում որպես ապացույց առգրավել են ատրճանակ, 41 փամփուշտ և փամփշտատուփ։
«Նույն բաժնի ծառայողների կողմից նախկինում մի շարք հանցագործությունների համար դատապարտված, 1972 թվականին ծնված Օ.Է.-ի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հրազեն, 15 փամփուշտ և փամփշտատուփ»,– հայտնել են ներքին գործերի նախարարությունից։
Գործակալության տեղեկություններով՝ Մառնեուլիի ոստիկանության աշխատակիցները 2001 թվականին ծնված օտարերկրյա քաղաքացի Դ.Հ.-ի Մառնեուլիում գտնվող ժամանակավոր բնակարանի խուզարկության արդյունքում որպես ապացույց առգրավել են հրազեն, 10 փամփուշտ և փամփշտատուփ։
Շիդա Քարթլիում ձերբակալվել է 1984 թվականին ծնված Գ.Ա.-ն։ Ըստ ՆԳՆ-ի, ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են հրազեն, 15 փամփուշտ և փամփշտատուփ։
Գործերը քննվում են ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք գնելու, պահելու, կրելու հոդվածով։ Հանցագործությունն ապացուցվելու դեպքում ամբաստանյալներին սպառնում է 3-ից 7 տարվա ազատազրկում։
