Շովիում՝ աղետի գոտում, այսպես կոչված քոթեջների տարածքում շարունակվող որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են ևս մեկ դի։ Մահացածների թիվը հասել է 18-ի։ Ինչպես հայտնել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ անհետ կորած է համարվում 18 մարդ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
«Որոնումները շարունակվում են։ Փրկարարներն այսօր ևս մեկ դի են հայտնաբերել։ Մի քանի դիակների ինքնությունը դեռևս չի ճշտվել։ Որոշ դեպքերում, կախված վնասից, կարող է անհրաժեշտ լինել ԴՆԹ անալիզ անցկացնել։ Ընդհանուր առմամբ 36 մարդ է անհետ կորել, հայտնաբերվել է 18 դի, 18-ը այս պահի դրությամբ անհետ կորած է համարվում»,- ասել է Կոբախիձեն։
Ռաճա-Լեչխում-Սվանեթիի մեծամասնական պատգամավոր Գոչա Էնուքիձեի խոսքով՝ Քութայիսիի դիահերձարան տեղափոխված 17 դիակներից 12-ի ինքնությունը պարզվել է։
Հայտնի է, որ զոհվածների թվում են Գիորգի Գոգինաշվիլին, Նինո Կենճաձեն, Գիորգի Բերիաշվիլին, Ուկրաինայի քաղաքացի Ալինա Պոլիկովսկան և ՌԴ քաղաքացի Քսենյա Տրիչևան։
 
																 
                  
 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			