«Վրացական երազանքի» անդամ Մալխազ Մոլաշվիլին երեխաների՝ եվրոպամետ հանրահավաքներին մասնակցելու պատճառով իրեն Սիղնաղիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատելուց հետո պահանջում է, որ իրեն հեռացնեն կուսակցությունից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
Մալխազ Մոլաշվիլին «Վրացական երազանքի» հիմնադիր համագումարի պատվիրակ է, 2012 թվականից Սիղնաղիի սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավարն է։ Աշխատանքից ազատվել է նաև նրա կինը՝ Մանանա Ջավաշվիլին, ով վերջին 12 տարիներին աշխատել է Ծնորիի տարածքային մարմնում որպես մասնագետ։
Մալխազ Մոլաշվիլին կուսակցությունից իր հեռացման մասին դիմումը հրապարակել է Facebook-ում.
«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր համագումարի պատվիրակ, Սիղնաղիի մունիցիպալիտետում կուսակցության նախաձեռնող խմբի ստեղծող, գործող նախագահ մինչև շրջանային կազմակերպության առաջին համաժողովը, ում առաջարկով հարյուրավոր մարդիկ անդամագրվել են կուսակցությանը և 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի համակարգողին, ինձ երեք տարի խնդրել են կուսակցությանն անդամակցելու հայտ լրացնել։
2012թ.-ի դեկտեմբերի 12-ից ղեկավարում եմ Սիղնաղիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի առաջնային կառուցվածքային ստորաբաժանումը։ 2012 թվականից առ այսօր ես նպաստել եմ «Վրացական երազանքի» և նրա թեկնածուների հաղթանակին բոլոր մակարդակների ընտրություններում։ Մինչ օրս ոչ ոք չի կարող ասել, որ ես որևէ քայլ եմ արել «Վրացական երազանքի» դեմ։
2025 թվականի հունվարի 13-ին կնքեցի մեկամսյա պայմանագիր, որի ժամկետը լրանալուն պես՝ փետրվարի 3-ին, սակրեբուլոյի նախագահն ինձ հեռախոսով տեղեկացրեց, որ պայմանագիրը չի երկարաձգվելու՝ պայմանավորված երեխաներիս տարբեր քաղաքական հայացքների և Թբիլիսիում շարունակվող բողոքի ակցիաներին նրանց մասնակցությամբ։
Փետրվարի 7-ին ես դիմում եմ ներկայացրել սակրեբուլո՝ խնդրելով իմ անձնական գործի պատճենները և գնահատման արձանագրությունները, պատասխանը եղել է. ժամկետներ ունեն, և ես պատասխան կստանամ։
Ուստի դիմում եմ կուսակցության քաղխորհրդին, որ ինձ անհապաղ հեռացնեն կուսակցությունից և չեմ զարմանա, եթե նոր ընդունված օրենքի համաձայն ինձ հայտարարեք հայրենիքի «դավաճան»։
Հարգանքներով՝ Մ. Մոլաշվիլի»։
Ծնողների ազատ արձակման մասին տեղեկությունն ի սկզբանե տարածել է Ծնորիում գտնվող «Գիտելիքի սրճարանի» համահիմնադիր, եվրոպամետ հանրահավաքների ակտիվ մասնակից Քեթի Մոլաշվիլին։ Ինչպես նա է գրել սոցիալական ցանցերում, իր ծնողները «հանկարծ մնացել են ամբողջովին առանց եկամուտի»։
Շարունակական բողոքի ցույցերը երկրում սկսվել են նոյեմբերի 28-ից, երբ «Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ իրենք մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չեն մտցնի Եվրամիությանն անդամակցության բանակցությունների բացման հարցը և կհրաժարվեն ԵՄ բյուջեի ֆինանսավորումից։ Հանրային ծառայության աշխատակիցները նույնպես չեն կիսում այս որոշումը։ Վերջին երկու ամիսների ընթացքում տասնյակ մարդիկ ասել են, որ իրենք աշխատանքից ազատվել են իրենց քաղաքական տարբեր հայացքների և արևմտամետ բողոքի ակցիաներին մասնակցելու պատճառով։
