«Հակաօկուպացիոն շարժման» առաջնորդ Դավիթ Քացարավան հիմնել է «Մենք» քաղաքական կուսակցություն։ Միության անդամներից են փաստաբան Միխեիլ Ռամիշվիլին, կոնֆլիկտաբան Ակիա Բարբաքաձեն և դերասան Կախա Գոգիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Այսօր մենք հայտարարում ենք նախընտրական քարոզարշավի մեջ նոր քաղաքական միասնության, քաղաքական ուժի ներգրավվման մասին։ «Մենքը» հիմնադրվել է մարդկանց կողմից, ովքեր միշտ կռվել են և պայքարելու են հանուն Վրաստանի։ «Մենքը» մարդկանց միասնություն է, ովքեր գիտակցում են, թե որքան կարևոր է այսօր համախմբվել, շփվել հասարակության հետ և միանալ այս պայքարին։ Պայքարը էկզիստենցիալ է։ Մենք սկսել են և միասնաբար անպայման հաղթելու ենք»,- այսօրվա ճեպազրույցում ասել է Քացարավան։
Դավիթ Քացարավայի խոսքով՝ իր կուսակցությունը պատրաստ է միավորվել այլ կուսակցությունների հետ և սատարում է միասնական ընտրական ցուցակի գաղափարը։
«Մեր դուռը բաց է բոլորի համար, քանի որ գիտակցում ենք, որ միասնությունն ամենակարևորն է։ Այսօր էլ մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում այն միասնությանը, որի մասին խոսվեց, կա և, հավանաբար, նորից կլինի: Սա միասնական ցուցակի հանրային պահանջն է, և մենք այսօր էլ այս ցուցակի կողմնակիցներն ենք»,- նշել է Քացարավան։
Նոր կուսակցությանը միանում են նաև հասարակայնության հետ կապերի մասնագետ Խատիա Բակուրաձեն, ակտիվիստ Լաշա Քվլիվիձեն, քաղաքագետ Գիգիշա Պատարիձեն և տնտեսագետ Լաշա Մգելաձեն։
