Վրաստանի խորհրդարանում օրինագիծ է նախաձեռնվել, որը նախատեսում է երդվյալ ատենակալների դատարանի քննարկվելիք գործերի թվին ավելացնել այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են ոստիկանին դիմադրություն ցույց տալը և ոստիկանի վրա հարձակումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 4 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
- 5 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 6 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Օրենքի նախագծի հեղինակը ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության անդամ Իագո Խվիչիան է։ Ըստ նրա՝ մարտի 7-9-ի բողոքի ակցիաների մասնակիցների ձերբակալությունը ցույց է տվել օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունը։
«Մեղադրյալը պետք է ընտրության հնարավորություն ունենա, ինքը որոշի, թե որ ձևն է ավելի հավանական համարում իր իրավունքները լիարժեք պաշտպանելու համար։ Նշված փոփոխությունը չի ծառայում միայն մեկ շարքային մեղադրյալի շահերին, այս քայլով պետությունը բացառում է ցանկացած հարցականի բարձրացման հնարավորությունը՝ թե՛ դատական վարույթի ընթացքում, թե՛ ուղղակիորեն որոշում կայացնելիս»,- ասել է Իագո Խվիչիան։
Պատգամավորը խնդրել է արագացված կերպով քննարկել օրինագիծը, սակայն խորհրդարանի բյուրոյի անդամները դեմ են արտահայտվել դրան։ Փաստաթուղթը ներկայացվել է Իրավական հարցերի հանձնաժողով։
Եթե օրենսդիրները սատարեն «Գիրչի»-ի նախաձեռնած փոփոխություններին, ապա երդվյալ ատենակալների դատավճռով հանցագործությունների շրջանակը կընդլայնվի և դրան կավելացվեն Քրեական օրենսգրքի 353 և 353 պրիմա հոդվածները։
Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն կարծում է, որ անհրաժեշտ է «լայնածավալ վերլուծություն», և որ նմանատիպ կարևորության ինստիտուտը հատուկ դեպքերին հարմարեցնելը «լավ պրակտիկա չէ»։
««Գիրչի»-ն օրինագիծը նախաձեռնել է Գրիգորիադիսի դեպքից հետո։ Որպես իրավաբան և պատգամավոր, չեմ կարծում, որ լավ պրակտիկա է, երբ մեկ առանձին գործը հարմարեցնում ես շատ լուրջ ինստիտուտների։ Սա իրականում խեղաթյուրում է իրավական համակարգը»,- ասել է Սարջվելաձեն։
Մարտի 7-9-ի բողոքի ակցիաներից հետո ձերբակալված 21-ամյա Լազարե Գրիգորիադիսի ընտանիքը և մեկ այլ մեղադրյալ Թոռնիկե Ակոփաշվիլին պահանջում է, որ իրենց գործերը քննեն երդվյալ ատենակալները։ Նրանք երկուսն էլ ձերբակալված են Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով։ Բացի ոստիկանի վրա հարձակումից, դատախազությունը Գրիգորիադիսին մեղադրում է նաև 187-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ, որը նշանակում է ոչնչացնել ուրիշի ունեցվածքը՝ այն հրկիզելու միջոցով։ Դատարանը Լազարե Գրիգորիադիսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը, իսկ Թոռնիկե Ակոփաշվիլիի դեպքում՝ 3000 լարի գրավ։
