Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսպես կոչված օֆշորների օրենքի վրա վետո է դրել և «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները դիտողություններով վերադարձրել է խորհրդարանին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 2 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 3 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 4 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
- 5 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 6 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
Խորհրդարանն ապրիլի 19-ին արագացված կարգով 73 կողմ, 9 դեմ ձայներով երրորդ ընթերցմամբ ընդունել է այսպես կոչված «օֆշորների օրենքը», որի արդյունքում հնարավոր կլինի օֆշորային գոտիներից գույք ու շահույթ բերել Վրաստան՝ առանց հարկերի։
Ընդդիմության կարծիքով՝ «օֆշորների օրենքը» ծառայում է իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի շահերին և կապված է նրա նկատմամբ հնարավոր պատժամիջոցների ակնկալիքների հետ։
- Նոր օրենքի համաձայն՝ հարկային արտոնություններ կտրամադրվեն օֆշորային երկրում գրանցված բոլոր ընկերություններին, որոնք իրենց ակտիվները Վրաստան կտեղափոխեն մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։ Ընկերությունը կազատվի շահութահարկից և եկամտահարկից:
- Ինչպես նաև՝ ցանկացած ակտիվ Վրաստան ներմուծելը կազատվի ներմուծման հարկից, իսկ վրացական ձեռնարկությունը մինչև 2030 թվականի հունվարի 1-ը կազատվի գույքահարկից՝ կապված այս գործողության շրջանակներում ստացված ակտիվի հետ։
Հարկային արտոնություններից օգտվելու անհրաժեշտ պայմանն այն է, որ նույն ֆիզիկական անձը (անձանց խումբը) տիրապետի օֆշորային գրանցված օտարերկրյա ձեռնարկության և վրացական ձեռնարկության բաժնետոմսերի/բաժնեմասերի 100%-ին:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» 2021 թվականի ուսումնասիրության համաձայն՝ Բիձինա Իվանիշվիլին ունեցել է 20 օֆշորային ընկերություն։ Հետազոտության հրապարակման պահին օֆշորային այս 20 ընկերություններից 12-ին պատկանում էր Վրաստանում ընդամենը 26 ընկերություն, որոնք իրենց հերթին այլ ընկերությունների սեփականատեր էին: Արդյունքում՝
Բիձինա Իվանիշվիլիի 12 օֆշորային ընկերությունները ուղղակիորեն կամ անուղղակիորեն տնօրինում էին 70 ընկերություններ Վրաստանում։
Հաճախ օֆշորային ընկերությունները գրավիչ են կասկածելի ծագման ակտիվներ ունեցող անհատների համար: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» փոխանցմամբ՝ ռուս գործարարներն ու օլիգարխները հաճախ օգտվում են օֆշորային ընկերությունների պրակտիկայից, և գործող օրենսդրական փոփոխությամբ նրանց թույլ կտան իրենց ակտիվները Վրաստան տեղափոխել հարկային արտոնություններով։
Խորհրդարանի ամբողջական կազմի մեծամասնությունը՝ առնվազն 76 պատգամավոր, կարող է հաղթահարել նախագահի վետոն, ինչը խնդիր չի ներկայացնում «Վրացական երազանքի» համար։
