Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել «Մթավարի արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Ակտիվիստ Նինո Դատաշվիլին ձերբակալվել է դատարանի մանդատուրիի վրա հարձակվելու մեղադրանքով
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
«Այսօր ես ստորագրել եմ Նիկոլոզ Գվարամիային ներում շնորհելու մասին ակտը։ Այս որոշումը կայացրել եմ այն բանից հետո, երբ հունիսի 19-ին սպառվել էին բոլոր իրավական քայլերը, երբ Գերագույն դատարանը վճռաբեկ հայցը չընդունեց քննության։ Ես չեմ պատրաստվում որևէ բացատրություն տալ այս որոշման համար, քանի որ դա իմ հայեցողական իրավունքն է, որն այսօր օգտագործում եմ։
Պարզապես ուզում եմ հիշեցնել, որը նաև ասել եմ Եվրախորհրդարանում, Բրյուսելում. նման որոշումը՝ նախագահի հայեցողական իրավունքը, ենթակա չէ որևէ մեկի ճնշմանը, խորհուրդին, հանձնարարականին կամ որևէ այլ տեսակի սպառնալիքի, որ «եթե դու սա չանես սա կլինի, եթե չանես նա կլինի»: Սա նախագահի որոշումն է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ Գերագույն դատարանը վարույթ չի ընդունել Նիկա Գվարամիայի և դատախազության վճռաբեկ բողոքները, և նրա նկատմամբ կայացված վճիռը մնացել է ուժի մեջ։
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեն 2022 թվականի մայիսի 16-ին Նիկա Գվարամիային դատապարտել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ղեկավարի պաշտոնում եղած ժամանակ լիազորությունները չարաշահելու գործով։
Նույն թվականի նոյեմբերի 2-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանի կոլեգիան՝ դատավորներ Մերաբ Ջորբենաձեի, Լավրենտի Մաղլակելիձեի և Դավիթ Մամիսեիշվիլիի կազմով, ուժի մեջ է թողել Գվարամիայի նկատմամբ կայացված պատիժը՝ 3,6 տարվա ազատազրկումը։ Սակայն վերաքննիչ դատարանը մասնակիորեն փոխել է առաջին ատյանի դատավճիռը։ Մասնավորապես, Գվարամիան կալանավորվել է՝ «Ռուսթավի 2»-ին պատկանող ավտոմեքենան անձնական նպատակներով օգտագործելու համար (պաշտոնական դիրքի չարաշահում), քանի որ Թբիլիսիի քաղաքային դատարանը 2022 թվականի մայիսի 16-ի դատավճռով նրան մեղադրանքի երկրորդ դրվագի՝ «Ռուսթավի 2»-ին 6 763 509 լարիի վնաս պատճառելու համար, սահմանել է 50 հազար լարի տուգանք: Վերաքննիչ դատարանն այս մասով փոխել է Գվարամիայի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և նրան դատապարտել ազատազրկման:
