«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» անկախ առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին, ով 24-րդ օրն է՝ ի նշան բողոքի, հացադուլ է անում բանտում, տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Բուժհաստատության կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն հայտնել է, որ Ամաղլոբելին անցել է «անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ»։
«Ուսումնասիրության արդյունքները տեսել են, և հիվանդին առաջարկվել է ստացիոնար բուժում, ինչին պացիենտը համաձայնել է և այժմ ստացիոնար բուժում է ստանում»,- ասել է Չխաիձեն «Պիրվելի» հեռուստաընկերությանը։
Ճշտող հարցին ի պատասխան՝ Զուրաբ Չխաիձեն ասել է, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքներում փոփոխություններ են եղել, ուստի անհրաժեշտ է դարձել բուժումը շարունակել հիվանդանոցային պայմաններում։
«Հացադուլը շարունակում է»,- հավելել է նա։
Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար և մեղադրվում է «ոստիկանի վրա հարձակվելու» մեջ։ Նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։
Իրավապաշտպանները պնդում են, որ Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ճնշում։ Ամաղլոբելիի գործընկերներն ու փաստաբանները կոչ են անում դատախազությանը դիմել դատարան և պահանջել փոխել խափանման միջոցը՝ կալանքը։
Մզիա Ամաղլոբելին կալանավորվելուց հետո հացադուլ է հայտարարել և միայն ջուր է խմում։
