Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ Մզիա Ամաղլոբելիի դեպքը ևս մեկ օրինակ է, թե ինչպես է «Վրացական երազանքը» վերաբերվում բոլոր նրանց, ովքեր ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Եվրոպական միությունը կարծում է, որ Վրաստանի կառավարությունը ավելի է հեռանում ժողովրդավարական չափանիշներից։
«Վրաստանի կառավարությունն այլախոհությունը ճնշելու համար դիմել է ահաբեկման մարտավարության և բռնության: Խաղաղ ցույցերի մասնակիցները, լրագրողները և ընդդիմադիր քաղաքական գործիչներն իրենց հիմնարար իրավունքների իրացման համար դարձել են հետապնդումների թիրախ։
Ձերբակալված լրագրող Մզիա Ամաղլոբելիի գործը ևս մեկ օրինակ է, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում լրագրողներին և նրանց, ովքեր ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը: Ներկայումս հացադուլ անող Մզիան բոլոր անարդարացիորեն կալանավորվածների խիզախության խորհրդանիշն է։
Բռնության մեղավորները պետք է պատժվեն»,- ասված է հայտարարության մեջ։
Ուշադրություն է դարձվում նաև «Վրացական երազանքի» խորհրդարանի կողմից երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին արագացված կարգով ընդունված օրենսդրական փոփոխություններին, և նշվում է, որ դա լուրջ ազդեցություն կունենա վրաց հասարակության վրա։
«Փոփոխությունները հիմնովին կխաթարեն արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքները, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությունը:
Այս իրադարձությունները արտացոլում են Վրաստանի ժողովրդավարական զարգացման լուրջ հետընթաց և չեն արդարացնում ԵՄ թեկնածու երկրից սպասվող որևէ ակնկալիք:
Մենք իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել այդ միջոցառումները, ձեռնպահ մնալ լարվածության հետագա սրումից և սպասել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությանը, ինչպես պահանջել է հանրային պաշտպանը»,- ասված է հայտարարության մեջ։
Կայա Կալլասը և Մարտա Կոսը կոչ են անում Վրաստանի իշխանություններին ազատ արձակել բոլոր անարդարացիորեն կալանավորված լրագրողներին, ակտիվիստներին և քաղաքական հողի վրա կալանավորված անձանց, ապահովել երկխոսություն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
«Վերջին ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի առաջարկությունները պետք է հրատապ կատարվեն»,- ասված է հայտարարության մեջ։
Եվրոպական միությունն իր պատրաստակամությունն է հայտնում «աջակցելու Վրաստանի ժողովրդավարական, կայուն և եվրոպական ապագային ուղղված բոլոր ջանքերին»։
