Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղում տեղի բնակիչները բողոքել են RMG GOLD ընկերությանը բաց եղանակով ոսկու արդյունահանման թույլտվություն տրամադրելու դեմ։ Բնակչությունը մտավախություն ունի, որ այս տեսքով ոսկու արդյունահանումը բացասաբար կանդրադառնա իրենց առողջության, գյուղի վրա, կաղտոտի հողը, շրջակա միջավայրը, ոռոգման ջուրը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
Մուշևանը Բոլնիսիից 14 կիլոմետր հեռավորության վրա է գնտվում։ Գյուղում ապրում է մոտ 1000 մարդ՝ էթնիկ ադրբեջանցիներ։ Մուշևանում չկա մանկապարտեզ, խմելու ջուր, բնական գազ, կազմակերպված չէ գյուղի ներքին ճանապարհները, գյուղի ոռոգման համակարգը։ Ընկերությունը տեղի բնակիչներին խոստացել է լուծել այս խնդիրները և առաջարկել է հուշագիր ստորագրել, սակայն բնակչության մի ստվար զանգվածը չի համաձայնել։
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթղթերի համաձայն՝ Մուշևանից 808 մ հեռավորության վրա բաց եղանակով օգտակար հանածոների արդյունահանում է իրականացվելու, որը պահանջում է շաբաթական 1-2 պայթյուն, իսկ արդյունահանվող հանքաքարի տեղափոխումը նախատեսվում է իրականացնել 24 ժամ։ Նաև գյուղի մոտ պետք է կառուցվեն լայնածավալ օժանդակ ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ արտադրական տարածք, սպասարկող անձնակազմի գրասենյակ, սարքավորումների կայանատեղի, մուտքի ճանապարհներ և այլն։ Քարհանքի հարևանությամբ կտեղակայվի 25,7 հա թափոն ապարների աղբավայր:

Այս փուլում ծրագրված գործունեությունը ենթադրում է ոսկու և պղնձի բաց եղանակով արդյունահանում առաջիկա 6 տարիների ընթացքում, թեև ընկերությունը հնարավորություն ունի պահանջելու ավելացնել և՛ այս ժամկետը, և՛ հանքարդյունաբերության տարածքը։
Նոյեմբերի 1-ին Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնապահպանական որոշում է ընդունել Մուշևանի մոտակայքում ոսկու արդյունահանման մասին ընդամենը 11,27 հա տարածքով, թեև լիցենզիայով սահմանված հանքարդյունաբերական գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 175,8 հա։ Պաշարների ուսումնասիրությունից և ճշգրտումից հետո ընկերությունն իրավունք ունի նշված տարածքում նոր թույլտվությունների տրամադրում պահանջել:
Մուշևանի բնակիչներին իրավական հարցերում աջակցող «Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպությունը նշում է, որ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը ոսկու արդյունահանման թույլտվություն է տվել՝ խախտելով օրենքով սահմանված ընթացակարգերը և պահանջները: Տեղի էթնիկ փոքրամասնության մասնակցությունը գործընթացին պատշաճ կերպով չի ապահովվել: Գործակալությունը, խախտելով օրենքը, չի դիտարկել և անտեսել է նրանց կողմից ներկայացված մեկնաբանությունները։ Սոցիալական արդարության կենտրոնը նախատեսում է այս որոշումը բողոքարկել դատարանում։
