Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում զինված հարձակում է տեղի ունեցել։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ զոհվել է առնվազն 40 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 2 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Կրակոցները սկսվել են համերգի մեկնարկից մի քանի րոպե առաջ։ Ականատեսների վկայությամբ՝ սկզբում ինքնաձիգերից կրակ է բացվել դահլիճի մուտքի մոտ՝ մարդկանց հերթի ուղղությամբ, որից հետո կրակոցները շարունակվել են դահլիճում։
Ականատեսները պատմում են, որ հարձակումը հավանաբար իրականացրել են մի խումբ զինված անձինք։ Կրակոցներից հետո, հավանաբար, նռնակ կամ հրկիզող ռումբ է նետվել շենքի մեջ, ինչը դարձել է հրդեհի պատճառ։
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։
«Մահ մահին»,- այսպես է արձագանքել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կատարվածին։ Նրա խոսքով՝ բոլոր հանցագործներին պետք է գտնել և անխնա ոչնչացնել որպես ահաբեկիչներ։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևը որևէ կապ չունի միջադեպի հետ։
Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովիսի խոսքով՝ «Կրոկուս Սիթի Հոլլում» կրակոցները Պուտինի ռեժիմի կանխամտածված սադրանք են, ինչի մասին ավելի վաղ նախազգուշացրել էր միջազգային հանրությունը։
«Ռուսաստանի հին դիկտատոր Պուտինը սկսել է կրկնվել։ Նա իր քաղաքական կարիերան սկսել է նման հանցագործություններով և փորձում է դրանով էլ ավարտել»,- ասել է Անդրեյ Յուսովիսը։
Մարտի 7-ին Միացյալ Նահանգների դեսպանության պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակվել, որում դեսպանությունը Մոսկվայում գտնվող ամերիկացիներին կոչ է արել հատկապես զգույշ լինել։ Հայտարարության համաձայն՝ «ծայրահեղականները» ծրագրում են հարձակումներ կազմակերպել Մոսկվայում զանգվածային միջոցառումների, այդ թվում՝ համերգների ժամանակ։
