Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյի խոսքով՝ Բուդապեշտում ԵՄ առաջնորդները ժամանակ չեն ունեցել քննարկելու Վրաստանի հարցը, իսկ Մոսկվան ժամանակ գտել է երկիրը իր վերահսկողության տակ վերցնելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
X հարթակում Եվրախորհրդարանի պատգամավորն արձագանքել է այն տեղեկությանը, ըստ որի՝ նոյեմբերի 8-ին Եվրամիության պետությունների կամ կառավարությունների ղեկավարները ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանակ չեն ունեցել Վրաստանի վերաբերյալ էական բանավեճի համար, և հարցը նոյեմբերի 18-ին քննարկելու են ԱԳ նախարարները։
Բուդապեշտում կայացած հանդիպման ժամանակ եվրոպացի առաջնորդները «ժամանակ չեն ունեցել» խոսել Վրաստանի մասին։ Մոսկվան, իր հերթին, ժամանակ գտավ Վրաստանն իր վերահսկողության տակ վերցնելու համար։ Մենք երբեք չենք սովորում»,- գրել է Նատալի Լոազոն, ով 2017-2019 թվականներին զբաղեցրել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարի պաշտոնը։
Եվրամիության առաջնորդները պետք է քննարկեին ընտրություններից հետո Վրաստանում ստեղծված իրավիճակը և «առաջ գնալու ճանապարհը»։
 
																 
                  
 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			