Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն՝ այսպես կոչված «կոլեկտիվ Ազգային շարժումը» հակասահմանադրական հայտարարելուց ու արգելելուց հետո տրամաբանական կլինի նաև չեղարկել խորհրդարանում ընտրված պատգամավորների մանդատները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
- 5 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
«Գործող սահմանադրությամբ միայն Սահմանադրական դատարանը կարող է չեղարկել մանդատները։ Կարծում եմ, որ կուսակցության արգելմանը տրամաբանական շարունակություն կլինի, բնականաբար, մանդատների վերացումը։ Հանցավոր քաղաքական ուժի մեղավոր անդամները չեն կարող Վրաստանի խորհրդարանի պատգամավորի նման կարգավիճակից օգտվել։ Ուստի տրամաբանական կլիներ»,- ասել է Կոբախիձեն։
Այսօրվա ճեպազրույցում վարչապետը ենթադրություն է արել, որ 5 տոկոս ընտրական շեմը կհաղթահարի միայն «Վրացական երազանքը» ու «Ազգային շարժման» շուրջ ստեղծված միավորումը։ Հարցին, թե դա նշանակում է, որ նոր գումարման խորհրդարանը դառնալու է միակուսակցական, նա պատասխանել է, որ «խորհրդարանը մնալու է ժողովրդավարական ճանապարհով ընտրված»։
«Մոլդովայի խորհրդարանն այսօր գործնականում միակուսակցական է, սակայն բոլորը ողջունում են Մոլդովայի խորհրդարանը։ Նույնը կլինի Վրաստանում։ Նույն ստանդարտը պետք է կիրառվի բոլոր թեկնածու երկրներում՝ և՛ Մոլդովայում, և՛ Վրաստանում, և՛ Ուկրաինայում։
Կարծում եմ, որ «Ազգային շարժումը» արգելելը շատ կարևոր պայման է Վրաստանի համար՝ շարունակելու սահուն առաջընթացը Եվրամիության ուղղությամբ։ Եթե ինչ-որ մեկը արհեստական խոչընդոտ է ստեղծել Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին, ապա դա եղել է «կոլեկտիվ Ազգային շարժումը»։ «Կոլեկտիվ Ազգային շարժման» ներկայացուցիչներն ուղղակիորեն քարոզչություն են իրականացրել, որպեսզի երկրին թույլ չտան թեկնածուի կարգավիճակ ստանալ»,- ասել է Կոբախիձեն։
Ընդդիմադիր կուսակցությունների արգելման վերաբերյալ վարչապետն ասել է նաև, որ խոսքը միայն Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու մասին չէ. «Միգուցե դատախազությունում կոնկրետ գործեր հարուցվեն, բողոք պատրաստվի, խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծվի»,- ասել է նա։
Իշխող կուսակցությունը «Կոլեկտիվ Ազգային շարժում» ասելով նկատի ունի գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը. «Նրանք ուղղակիորեն կապված են միմյանց հետ, և դա ապացուցված է նաև իրավաբանորեն։ Երբ Գախարիան ու «Ազգային շարժումը» կոալիցիա են կազմում 4 մունիցիպալիտետներում, այստեղ իրավաբանորեն հաստատվում է, որ նրանք իրականում մի բան են անում և մի բանի ծառայում։ Ուստի իրավական բողոքը կամ հայցը պատշաճ կերպով կհիմնավորվի ու կապացուցվի, որ կոլեկտիվ «Ազգային շարժումը» միասին ծառայում է հանցավոր գործի։
Իշխանությունում գտնվելու 12-րդ տարում «Վրացական երազանքը» իր համակիրներին խոստանում է, որ նոր խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն, այսինքն՝ 113 մանդատ ստանալու դեպքում, կնախաձեռնի իրավական գործընթաց, որի արդյունքում կարգելվեն և՛ «Ազգային շարժումը» և նրան հարող և իրավահաջորդ կուսակցությունները»։
